Թե՞ ընտրողաբար է լինելու, SMS-ը կստանաք, կասեք՝ այ էս դեպքին անդրադառնում ենք, SMS չեք ստանա՝ չեք անդրադառնա. Մանուկյան
Դիմում եմ բոլորին, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահը հիմա ո՞վ է, անկեղծ չգիտեմ՝ Սյոպն է Սաֆարյա՞ն, թե՞ հիմա չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Վազգեն Մանուկյանն էն ժամանակ կար, երբ Հանրային խորհուրդ կար, ոչ թե խամաճիկություն էր:
Երկրորդը, փոխնախարարն այստեղ հայտարարություն է անում, որով հիմնավորում է պաշտոնական վերջին 30 տարիներին մարդու իրավունքների ոտնահարումը: Ուզում եմ հարցնել՝ վերջին 30 տարին ո՞րն է, 2024-ից սկսած 30 տարի հետ ենք գնում, դառնում է 1994 թվական: Այսինքն 1990-1994 թվականնեփրի 4 տարվա մարդու իրավունքների ոտնահարումը չենք հաշվելո՞ւ: Էդ 4 տարին ձեր ասած 30 տարվա մեջ չի մտնում:
Կամ դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ ծավալի մասին է, որովհետեւ Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են: Էդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայասատանյան հետաքննություն լինի: Թե՞ ընտրողաբար է լինելու, SMS-ը կստանաք, կասեք՝ այ էս դեպքին անդրադառնում ենք, SMS չեք ստանա՝ չեք անդրադառնա»,-ասաց նա: