«Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն այսօր իրենք են ընդունում, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր»

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության ներսում գոյություն ունեցող անհամաձայնություններն ու ինտրիգներերը կարծես թե նոր զարգացումներ են ստանում, իսկ գոյություն ունեցող ճաքերը՝ խորանում:

Նախօրեին իշխող խմբակցության պատգամավոր Գաբրիելյան Վիլենն անկեղծացել է ու բաց տեքստով հայտարարել, թե՝ «չեմ բացառում, որ 2018-ի գործողություններն ուղղակորեն կապված են եղել Արցախի հանձնման գործընթացի հետ»:

Ըստ էության՝ Գաբրիելյանը փաստացի հաստատում է այն, ինչի մասին Փաշինյանին ու նրա թիմին քննադատողները հայտարում են մոտ 7 տարի: Իշխող վարչախմբի ներկայացուցիչը հստակ ընդգծում է, որ Արցախը եղել է հստակ շահարկման առարկա ու կոնկրետ հանձնման պրոցեսը եղել է նախապես պլանավորված մի պարտիա:

Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կոկորդ է պատռում, թե՝ «Ղարաբաղի հարցը գցել են իր գրպանը», որ «հարցի այլ լուծում չկար», հայտարարում, թե Արցախը հանձնվել է դեռ 1996-ին, 1998-ին, 2008-ին, 2016-ին և այլն:

Ստացվում է, որ Փաշինյանը, իմանալով, թե ինչ է լինելու իր իշխանության գալուց հետո, անամոթաբար ու ցինիկաբար հրապարակներում ասում էր, թե՝ «Արցախի հարցում դեռ ոչ մի բառ չեմ բանակցել», «ինչ կբանակցեմ, կգամ ձեզ բոլորիդ կասեմ»:

Արցախի թեման վիժեցրած Նիկոլը 2018-20 թվականներին, համակարգային փչացրեց ու կազմաքանդեց ՊԲ՝ անհասկանալի հրամանատրական կազմի փոփոխություններ իրականացնելով:

Այսինքն՝ այն թեզը, որ 2018-ը հակաարցախյան գործողություն է, ցավոք սրտի, միս ու արյուն է ստանում:

Հիմա էսքան բանի մասին խոսելուց հետո եկեք հասկանանք, թե ի՞նչ էր անում և ասում Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ: Երբ պարզ ու մաշտոցյան հայերենով Սարգսյանը հանրությանն ասում էր, թե՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ», որոշ ոչմիթիզական, այդ թվում՝ այօրվա ԱԽՔ-ը, խոսում էին Քելբաջարյան սկզբունքների, Կուր-Արաքսյան ծավալապաշտական արհեստածին թեզերի մասին:

Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանգամանալից բանակցությունները՝ նրա նախ միջանկյալ, հետո նաև, վերջնական կարգավիճակ տալու շուրջ էին, իսկ նիկոլական շահարկումներն ընդամենը շարքային պոպուլիզմ:

Գաղտնիք չէ, որ, ըստ էության, բանակցվել է հայտնի 5 շրջանները հանձնելու, իսկ Լաչինն ու Քելբաջարը որպես Արցախի հետ կապվող երակներ մնալու շուրջ:

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն, այսօր իրենք են ընդունում, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր, ինչի մասին վերջերս խոստովանեց նաև Նիկոլը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը սեղմող օղակ է եղել»»:

դիտվել է 564 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am