Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոցներ։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում։

Նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։

Պարեկները, մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են վարորդին և անձը ճշտելու համար պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։ Այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորում, ինչից հետո պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը ոչ տանում, ոչ բերում է, ասում է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։ Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով պարեկները ձերբակալում են նրան և տեղա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժին։

Վարորդը ենթարկվում է անձնական խուզարկության, որի ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ առկա է լինում դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգված։Արդեն տեղում վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնում է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։ Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից Պարոն Ավետիսյա՛ն, եկեք իմ տեղը նստեք ու փորձեք անջատել միկրոֆոնը․․․ (video) Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան Գևորգ Պապոյա՛ն, ո՞նց եք այդ սարսափելի թվերը հանգիստ ներկայացնում․ Հովիկ Աղազարյան (video) Հիմնավոր կասկածներ կան․ ֆիննախը կոռուպցիոն ռիսկերի մե՞ջ է․․․ (video) Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը. «Առավոտ» Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը Նիկոլը հաջողությամբ «բիզիմդիրացրեց» քայլիստ Կարենի թեկնածությունը... ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտնվել է սկանդալների կենտրոնում «Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան Գյումրիում ՔՊ-ի հաղթանակի համար կամ պետք է ընտրությունների ժամանակ այլանդակ կեղծիքների գնան, կամ դիմեն շամանների օգնությանը Իսրայելը համաձայնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը ՔԿ քննիչ է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բռնկվել է, կա տուժած Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով՝ «իմպոտենտ» Փաշինյանը հայտարարեց, թե Գյումրիում ՔՊ-ի ներսում ընտրություն տեղի կունենա (video) Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում Իսրայելը 2 րոպեում խոցել է Բեյրութի 20 ռազմավարական օբյեկտ 7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ վախենում է Գյումրիից և ընտրություններից․ Թևանյան Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am