Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին

Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։

Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նավահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։

Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրույն խաղով ամբողջությամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապես գեոպոլիտիկ, պանթյուրքական էությունը։

Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահավետության ճռճռան փաթեթավորմամբ՝ շեշտադրելով Արևմուտք-Չինաստան առևտրի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը

Արևմտյան որոշ շրջանակների հետ միասին նրանք նույնիսկ համոզում են, որ հենց սա է «Միջին միջանցքի» (Middle Corridor) հիմնական զարկերակը։

Սև ծովի ափին գտնվող և խորջրյա բացառիկ հնարավորություններով օժտված Անակլիայի նախագիծը մեր տարածաշրջանում սեփական լոգիստիկ խաղի Չինաստանի անմիջական հայտն է։

Իսկ վերջերս չինական մեկ այլ նախաձեռնություն, այս անգամ՝ Միջին Ասիայում, իրականացման դեպքում մի նոր մեխ ավել է խփելու «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարության դագաղի մեջ։

Խոսքը Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին է, որի իրականացման դեպքում Չինաստանը մի կողմից՝ նվազեցնելու է իր կոմունիկացիոն կախվածությունը Ռուսաստանից (այսօրվա դրությամբ՝ Չինաստան-ԵՄ երկաթգծային բեռնափոխադրումների 60%-ն անցնում է ՌԴ-ով, մնացած 40%-ը՝ Ղազախստանով), մյուս կողմից՝ ուժեղացնելու է իր կապն Իրանի հետ, որովհետև կառուցվելիք երկաթգիծը Թուրքմենիայով միանալու է իրանական երկաթգծերին։

Այս տարվա սեպտեմբերին Բիշքեկում բացվեց նոր երկաթգծի կառուցման գրասենյակը, իսկ ամբողջ նախագիծը գնահատվում է մոտ 4.7 մլրդ ԱՄՆ դոլար և 75%-ով ֆինանսավորվելու է Չինաստանի կողմից։

Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Իրանը ոչ միայն Հյուսիս-Հարավ մեգանախագծի հանգուցային դերակատարներից է, այլև ակտիվ վերակառուցում է իր ցանցը դեպի Թուրքիա։ Միայն անցյալ տարվա ընթացքում Իրանից դեպի Թուրքիա երկաթգծային բեռնափոխադրումները հասել են 1.000.000 տոննայի, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնվածությունը։

Կարճ ասած՝ Չինաստանը Հարավային Կովկասում պանթյուրքիզմի կուտն ուտելու փոխարեն՝ իր առևտրային հոսքերը բաշխում է կամ Սյունիքից հյուսիս՝ Վրաստանով, կամ Սյունիքից հարավ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին։

Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

26.11.2024

դիտվել է 792 անգամ
Լրահոս
Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները Եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք է պարունակում, ի՞նչ հիմքով է Փաշինյանը կիսվել ՔՊ-ականների հետ. Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am