Դատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն և մոտ 315 միլիոն դրամ: Հայտնում է 1lurer.am-ը:
Մելքումյանը տներ ունի նաև արտերկում՝ ԱՄՆ-ում և Իսպանիայում, այդ գույքերը Դատախազությունը նույնպես համարում է ապօրինի: Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը: