Մեր հասարակության համար խորթ է, որ իր ծոցից դուրս եկած մարդկանց շուրթերից նման հակահայկական արտահայտություններ են հնչում. նախկին դեսպանը` Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Այո՛, այս իշխանությունների համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգային խնդիր չէ, քանզի նրանք լծված են մեր թշնամիների օրակարգը սպասարկելու գործին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զիրույցում այս կարծիքն արտահայտեց Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Աղաջանյանը նկատեց՝ գործ ունենք մի իշխանության հետ, որը բերվել է աշխարհաքաղաքական ծրագիր իրականացնելու համար։ Դրա համար, Աղաջանյանի դիտարկմամբ, զոհաբերվում է բառացիորեն ամեն ինչ։

«Այս իշխանություններն արդեն բացահայտ են խոսում, քանի որ արդեն բոլոր դիմակներն ընկել են ու բացահայտվել են բոլորի կերպարները» ,- ընդգծեց նախկին դեսպանը։

«Մեր հասարակության համար խորթ է, որ իր ծոցից դուրս եկած մարդկանց շուրթերից նման հակահայկական արտահայտություններ են հնչում։ Հատկապես հենց Արարատ Միրզոյանը, որը ցեղասպանության խնդրով է զբաղվել և ենթադրաբար պիտի պաշտպաներ Հայ դատի խնդիրը, բայց․․․» ,- ասաց Աղաջանյանը։

Նրա դիտարկմամաբ՝ այն հայտարարությունները, որ անում են այսօրվա իշխանությունները, էական վնաս են հասցնում ընդհանրապես Հայ դատի խնդրին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և արդարության վերականգնմանը։ Բացի այդ, նմանատիպ հայտարարությունները վտանգավոր են նաև արցախահայության խնդրի և Արցախում թշնամու կողմից իրականացրած էթնիկ զտումների խնդրի բարձրաձայնմանը։

«Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք այսօր զենքերը վայր չեն դնում թե՛ Հայաստանում, թե արտասահմանում և խոսում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև դրա շարունակական իրականացումը կանխելու ուղղությամբ, նպաստում են, որ իշխանափոխության պարագայում միջազգային ատյաններում բարձրաձայնվի այս հարցերը» ,- նկատեց նա։

ԱԺ-ում Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է, թե արդյո՞ք պաշտոնական Երևանը պատրաստվում է COP 29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։ Միրզոյանը նշել է՝ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ Ինչ վերաբերում է COP 29-ին, հայկական կողմի մասնակցությունը հաստատված չէ։

Տեղի ունեցած խմորումների համատեքստում մի՞թե հայկական կողմը պիտի մեկնի թշնամու երկիր ու մասնակցի COP 29-ին։ Աղաջանյանը շեշտեց՝ հայկական բարձրաստիճան պատվիրակություն, որևէ պարագայում չպիտի Բաքու մեկնի։ Գնալու դեպքում էլ պետք է ձևավորվի մասնագիտական ցածր մակարդակի պատվիրակություն՝ ապահովելու համար, որ այդ համապատասխան փաստաթղթում, որ կընդունվի COP 29-ի ընթացքում, որևէ հակահայկական կետ տեղ չգտնի։

«Վստահ եմ՝ ադրբեջանական կողմը փորձելու է այդ փաստաթղթում զետեղել ինչ-որ բաներ, որոնք վտանգավոր կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Արցղախի համար։ Պետք է նաև հաշվի առնել այս իշխանությունների վարած քաղաքականությունը , վստահչեմ, որ նրանք հայամետ որևէ դիրքորոշմամաբ հանդես կգան» ,- ասաց նա։

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան Դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ․ Արթուր Վանեցյան Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին Իլոն Մասկին մեղադրում են անպատշաճ վարքագծի մեջ Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել․ լուսանկար Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ևս 75 մարդ Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով. Վահե Դավթյան ՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ Պուտին Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Թեհրանը չի ծրագրում միջուկային զենք ձեռք բերել․ Իրանի նախագահ Ինչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան Իրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am