Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
Նախօրենին զնեք պահելու ենթադրյալ կասկածանքով ձերբակալված կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Հարգելի լրատվամիջոցներ:
Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:
168 Hours 168 Hours
Ազատություն ռադիոկայան
Factor TV
և մնացյալ բոլոր լրատվամիջոցներ՝ առանց որևէ խտրականության»։