9 քաղաքացու տարել են, երկու օր պահել ՁՊՎ-ում, որևէ բացատրություն չեն տվել, ՄԻՊ-ից այցելե՞լ են․ Դանիելյան
Ամիսներ շարունակ պայքարի աջակիցներին բառիս բուն իմաստով հետապնդում են, ապօրինի ձերբակալում են։ Գիտեք, որ ցույցերից առաջ մարդկանց, որոնք կազմակերպչական աշխատանքներով են զբաղված, տանում են անհիմն, որևէ բացատրություն չեն տալիս։ Ինչպես նաև՝ մեքենաները մարդկանց տանում են հատուկ պահպանվող տարածք՝ առանց բացատրության, ամիսներ շարունակ պահում, պատճառաբանում, թե իբրև քրեական գործ կա, մինչդեռ, իրենց ասած քրեական գործը փետրվարին է հարուցվել, բայց մեքենան ներմուծվել է մայիսին։ Աբսուրդ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս ամենին լուռ համաձայնություն է տալիս ՄԻՊ-ը։ 9 քաղաքացու տարել են, երկու օր պահել ՁՊՎ-ում, որևէ բացատրություն չեն տվել։ Հիմա յուրաքանչյուր քաղաքացու կարող են կանգնեցնել, մեքենան՝ տանել հատուկ պահպանվող տարածք, մարդուն էլ՝ անազատության մեջ՝ զենքի կասկածանքով»,- ասաց Դանիելյանը: