Նպատակը բաց խոսելն է. Անահիտ Ավանեսյան
Երեկվա ՔՊ նիստին ներկա չեմ եղել, բայց, կարծում եմ, այս պրակտիկան՝ ունենալ բաց խոսակցություն, նաև քննադատություն, ինքնաքննադատություն, կարևոր է։ Քննադատության նպատակը բաց խոսելն է, կարծում եմ սա առողջ գործընթացների բաղադրիչ է։ Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ, թե մեր աշխատանքային քննարկումներում, թե նաև նախարարությունում։ Այս մասին ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստին։
Հարցին, թե ինչ հարցերում կարող է քննադատել նախարարն ինքն իրեն՝ նա պատասխանեց. «Շատ հարցերում, երբ փորձում ես համապարփակ մոտենալ, ոչ թե հատվածային փոփոխություն բերել»։