Բաքվում պահվող գերիների վերադարձի պահանջով քաղաքացիներն ԱԳՆ-ի մոտ են
Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քայլերթ են իրականացրել՝ դեպի ԱԳՆ շենք։ Նրանք պահանջում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը COP 29-ին ընդառաջ պահանջի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձը։