Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Այն ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության հիմնադրի՝ հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում։

«Պատմության ողբերգական անցքեր», «Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրել» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրքական կամ ադրբեջանական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ, որոնցով անթույլատրելիորեն նսեմացվում է Հայոց Ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դրվում աշխարհի չորս տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից հանելն էապես նվազեցնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և միջազգային դերակատարման մակարդակը։ Մենք խոր ցավ ու ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պետական ինստիտուտ, որը պարտավոր է առաջնորդվել ազգային-պետական շահերով, անարձագանք է թողնում քաղաքական խմբի կամ առաջնորդի սխալ պատկերացումների հիման վրա ձևակերպվող նման քաղաքական դիրքորոշումը։

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկայումս միջազգային բարդ իրադրության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կարելի է հրաժարվել ազգային կենսական շահերից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը նոր ոճիրների առաջ դուռ կարող է բացել։

2023 թ․ մենք իրագործեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեականացնելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց Ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբը նշված երկու հանցագործությունն էլ իրականացնում է։ Մենք հետևողական ենք լինելու ինչպես այս հանցագործություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական իղձերը, մասնավորապես Արցախի ինքնորոշումն ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կենսագործելու գործերում։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասնենք գործող հակապետական ու հակազգային վարչախմբի հեռացմանը»։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ադրբեջանը կանգնելու է պատասխանատվության առաջ․ Լիլիթ Գալստյան (video) Слушайте внимательно. Азербайджан – это восточная Армения (video) ԱՄՆ-ն պիտի բռնի մարդակեր Ադրբեջանի ձեռքը․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Азербайджанцы, не забывайте, что было 30 лет назад. Это я вам говорю как армянский генерал (video) Հենց այս «որձը Նիկոլի էգի» մոտ հատուկ նպատակով էր եկել. Արմինե Ադիբեկյան (video) Թու՛յլ չենք տալու՝ Ադրբեջանը ծածկի իր հանցագործությունները․ Արշակ Մեսրոպեան (video) Սասու՛ն, ժամանակին, որ Վազգեն Սարգսյանը քեզ չգնդակահարեց, շատ սխալ արեց․ Տիգրան Չոբանյան (video) Այսօր Բաքվում գերի է մեր ժողովրդի հավաքական խիղճն ու ազատությունը․ ակցիա (video) Այս կինը մառազմի մեջ է․ Արմինե Ադիբեկյան (video) Մոսկվան պիտի՛ զսպի ցեղասպան, օկուպանտ Բաքվին․ Արծվիկ Մինասյանը՝ ՌԴ դեսպանատան մոտ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև ձեր կյանքի վերջ մղկտալու՛ եք, դավաճաննե՛ր․․․ Արամ Սարգսյան (video) 4 տարի է մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվու՛մ են․Միրզոյա՛ն, պայման դիր․ Աննա Գրիգորյան (video) Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը վաղուց թուրք-ադրբեջանական մամուլի սիրելիներն են. Իշխան Սաղաթելյան (video) Турции никогда не дадут решать мировые вопросы․ генерал Аршак Карапетян (video) ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար․ ՆԳՆ Փորձում են ճնշում գործադրել «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ․ փաստաբան Սա է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը Ռուսաստանը կարող է քայլեր գործադրել մեր գերիների ազատարձակման համար․ ակցիա (video) Նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը ...Հասկացողը հասկացավ.... Մոռացե՞լ եք՝ Փաշինյանն ինչ էր ասում մեր ռազմագերիների վերաբերյալ․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Թուրքիան 68 մլն դոլարի զինամթերք կարտահանի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ Աննա Հակոբյանը երթևեկում է 2023 թվականին գնված նույն թվականին արտադրված Lexus-ով... Դատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները․ Սամվել Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am