Մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարականերին․ ՍԿԱՆԴԱԼ

Երևանում մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին ու ազատումների պատճառ դարձել Երեխաների ու մայրիկների սկսած արշավի հետևանքները մի քանի դաստիարակի պաշտոնանկության պատճառ են դարձել։ Գաղտնալսելուց հետո մանկապարտեզի դաստիարակներ են ազատվել աշխատանքից, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի N 121 մանկապարտեզում։ Եվ զավեշտալին այն է, որ գաղտնալսումների օպերացիան իրականացրել են ոչ թե իրավապահները` այլ մայրիկների մի խումբ։

Lurer.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից են հեռացվել կանայք՝ երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերբերմունքի համար։ Ծնողներն էլ, հավանաբար դժգոհությունն արտահայլետու փոխարեն որոշել են կտրուկ քայլերի դիմել, պայմանավորվել են ու գաղտնալսող սարքեր ուղարկել մանկապարտեզ՝ երեխան երի միջոցով։ Lurer.com-ի հետ զրույցում տնօրենը հաստատեց՝ բալիկների ու ծնողների մշակած հատուկ գաղտնալսումների օպերացիան է դարձել 2 դաստիարակի ազատման հիմք։

«Նման խոսակցություններ՝ գաղտնալսումների մասին, լսել եմ, բայց ոչ տիրապետում եմ այդ ինֆորմացիային, ոչ էլ ձայնագրություններ եմ լսել։ Ինձ նամնատիպ բաներ չեն հասել" ,- ասաց նա։ Բարձր ձայնով են խոսել երեխաների հետ։ Ծնողները դիմել են մեզ, ժողով ենք հրավիրել, իրավիճակը քննարկվել է մանկավարժների և ծնողների հետ»,- Lurer.com-ի հետ զրույցում նշեց N 121 մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Սարգսյանը, ում կարգավիճակը դեռ ժամանակավոր պաշտոնատարի է ու երեք ամիս է՝ ինչ նշանակվել է այս մանկապարտեզում որպես տնօրենի ժ/պ ։

«Ես դեռ չեմ ազատել, լուրջ հիմք չեմ ունեցել, որ նման քայլի գնամ։ Իրենք իրենց դիմումի համաձայն՝ ասել են՝ խնդրում ենք, մեզ ազատել աշխատանքից ավագ խմբի մեկ դաստիարակ ու դայակը՝ նույն խմբի։ Դեռ չեմ ընդունել ազատման դիմումները, որպեսզի մանկապարտեզի այդ խմբի գործունեությունը չդադարեցվի, խնդրել եմ՝ առայժմ շարունակեն հաճախել աշխատանքի, մինչև որ նոր ընդունվողների հետ այդ խնդիրը կլուծվի։ Այս դեպքից չի տուժել բնականոն գործունեությունը, բոլոր երեխաները հաճախում են մանկապարտեզ։ Ազատումների հրամանը չկա, համաձայնեցման են եկել, հրամանը կձևակերպեմ ավելի ուշ»,- ասաց տնօերենի ժ/պ-ն ՝ հավելելով , որ դեպքը ոչ թե կոծկել են, այլև Երևանի քաղաքապետարանին փորձել են հայտնել վարչական շրջանի ղեկավարի խողովակով։

 

Սիլվի Մուրադյան

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Աբովյան փողոցում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր են տեղադրվել Տավուշի մարզպետարանը փնտրում է 7-րդ դասարանցու ինֆորմատիկայի իմացությամբ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան Պապոյանը կձգի, Սեդա Սաֆարյանը կձգի, Քլոյանը չի ձգի՞. Սևակ Հակոբյան Հերթական ընդդիմադիրի դեմ քրեական գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ խոսնակ Հայաստանն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ռմբակոծվող Լիբանանում հայ խաղաղապահներից Նախկինում դատապարտված Դիլիջանի պետական քոլեջի տնօրենը քոլեջին դատի է տվել, պահանջում է իր մեկուկես տարվա աշխատավարձը Եվ ո՞վ ես դու, Ալե՜ն... Հայաստանում ՍԴ այլևս գոյություն չունի․ Երվանդ Բոզոյան (video) Հիմա հարց՝ սրանք մտածված դավաճաննե՞ր են, թե՞․․․ Քրիստինե Վարդանյան (video) Իր մոր նման քաղաքացիների վրա թքող Ալենն ու՞մ է դաս տալիս (video) Այդ սարսափելի թուղթը դուք մի՛ նպատակով եք բերել․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլի՝ ՔՊ-ականներին (video) Ինձ համար ամոթ է, որ Ալենն ԱԺ նախագահ է. Հովհաննես Գալստյան (video) Դավաճանի՛ր, երկիրդ ուրացի՛ր, աթոռդ պահի՛ր․Աննա Մկրտչյանը ՔՊ-ականների «դեմքին շպրտեց» իրենց ով լինելը (video) Դու ես «փուռը տվել»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառը նեռին խանգարմունքի է հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՍԴ-ն հարձակվել է անկախության հռչակագրի վրա․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Իսրայելը ոգևորել է Ալիևին․ ի՞նչ հարված սպասել․ Երվանդ Բոզոյան (video) «Հլը մի՛ րոպե, ինչի եք հոխորտում»․ լարված իրավիճակ ընդդիմադիր պատգամավորի ու Սիմոնյանի միջև (video) ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ադրբեջանը հակամարտությունը ավելի է խորացրել. Սեյրան Օհանյան (video) Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes G 500»-ը, «BMW»-ն, «Toyota»-ն և «Opel»-ը, վիրավnր կա Այսօր մի «քնձռոտ» չինովնիկ կարող է «սպանել» արվեստագետին․ Հովհաննես Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am