ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան

«Սահմանադրական դատարանի որոշումը պարզապես խայտառակ որոշում է, քաղաքական որոշում է։ Այն Սահմանադրության ճիշտ մեկնաբանման հետ որևէ աղերս չունի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածը։

Նրա խոսքով, Սահմանդրական դատարանը պարզապես որոշել է, որ Անկախության հռչակագիրը պարզապես մի պատմական փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական նշանակություն հայ ժողովրդի համազգային նպատակների տեսանկյունից ընդհանրապես չունի։

«Սա խայտառակություն է։ Երբ Սահմանադրությունն ընդունվում էր, սահմանդրի կամքը շատ հստակ էր՝ Անկախության մասին հռչակագրում հռչակված համազգային նպատակներն ամրագրվեցին Սահմանդրության նախաբանում, այսինքն դարձան Դահմանադրության բաղադրատարր, և բնականաբար իրենք՝ որպես Սահմանդրության բաղադրատարր պահապանում են իրենց իրավաբանական ուժը, իրենց իրավաբանական նշանակությունը։ Ցավոք սրտի, Սահմանդրական դատարանը որոշել է, որ դա այդպես չէ, ինչ-որ մտացածին փաստարկներով փորձել է ապացուցել անապացուցելին։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, փաստարկում է, եթե Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները ուղղակիորեն չեն ամրագրվել Սահմանդրության կոնկրետ հոդվածներում, ապա այդ համազգային նպատակները գոյություն չունեն։ Սա անհեթե մեկնաբանություն է, կրկնում եմ՝ որևէ առնչություն չունի սահմանադրի կամքի հետ»,-ասաց Պողոսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ ՍԴ այդ որոշումը չեղարկել, կասկածի ռակ դնել իրավական առումով, փորձագետը պատասխանեց՝ ոչ։

«Իրավական առումով դա անհնար է կասկածի տակ դնել։ այն վերջնական է, Սահմանդրությունը և «սահմանադրական դատարանի մասին» օրենքը հստակ սահմանում են, որ Սահմանդրական դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ Ըստ էության, Սահմանդրական դատարանը, լինելով քաղաքական իշխանության կցորդ, առաջ ացնելով քաղաքական իշխանությունից, Ադրբեջանին ուղերձ է հղում, որ Արցախի կլանումը Ադրբեջանի կողմից համապաըասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Այսինքն այն փաստարկները, որ Ադրբեջանը բերում էր կապված Հայաստանի Սահմանդրության հետ, հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանի միջոցով Ադրբեջանին ուղերձ է հղում, որ անհագստաալու որևէ առիթ չկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը ՍԴ-ն մեկնաբանում է այնպես, որ որևէ հակասահմանադրական բան չկա, եթե Արցախն Ադրբեջանի կազմում է»,-մանրամասնեց փորձագետը։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ինձ համար ամոթ է, որ Ալենն ԱԺ նախագահ է. Հովհաննես Գալստյան (video) Դավաճանի՛ր, երկիրդ ուրացի՛ր, աթոռդ պահի՛ր․Աննա Մկրտչյանը ՔՊ-ականների «դեմքին շպրտեց» իրենց ով լինելը (video) Դու ես «փուռը տվել»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառը նեռին խանգարմունքի է հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՍԴ-ն հարձակվել է անկախության հռչակագրի վրա․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Իսրայելը ոգևորել է Ալիևին․ ի՞նչ հարված սպասել․ Երվանդ Բոզոյան (video) «Հլը մի՛ րոպե, ինչի եք հոխորտում»․ լարված իրավիճակ ընդդիմադիր պատգամավորի ու Սիմոնյանի միջև (video) ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ադրբեջանը հակամարտությունը ավելի է խորացրել. Սեյրան Օհանյան (video) Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes G 500»-ը, «BMW»-ն, «Toyota»-ն և «Opel»-ը, վիրավnր կա Այսօր մի «քնձռոտ» չինովնիկ կարող է «սպանել» արվեստագետին․ Հովհաննես Գալստյան (video) Մայթերը դարձել են «барахолка». երևանցիները բողոքում են աղբի քանակից ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին Նիկո՛լ, եթե Վեհափառը խնդիր դնի քեզ հեռացնելու՝ գիտե՞ս՝ ինչ է տեղի ունենալու․ Հայկ Նահապետյան (video) «Արթմեդ» ԲԿ-ից կալանավոր է փախել Մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարականերին․ ՍԿԱՆԴԱԼ «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրենը սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ Լուրջ մարդ չի, անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյան ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան #ՈՒՂԻՂ․ «Ալե՛ն, մենք ամեն ինչ տեղը բերում ենք ու քո հարցը լուծելու ենք»․ Գառնիկ Դանիելյան (video) Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել. սպանվել է ԻՀՊԿ ստորաբաժանման հրամանատարը Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել․ իրավապաշտպանը՝ Լուսինե Բադալյանին Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով Այսօր և վաղը սպասվում են տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am