ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. ՀայաՔվե

ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին ասված է ՀայաՔվեի տարածած հայտարարության մեջ։

Այս տխրահռչակ որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, ըստ որի` իբրև թե ՀՀ և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, և այդպիսով չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն։

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որն ընկած է սույն որոշման հիմքում, կառուցված է մոլորեցնող, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող փաստարկների վրա, որոնցում ընտրողական ու սուբյեկտիվ մեկնաբանություններ են տրվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ Անկախության հռչակագրի և 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման դրույթների, այդ դրույթների միջև իրավական կապերի ու ազդեցությունների վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգ և կայունություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերի անսասանություն, այսպիսով գործող վարչախմբի պատվերով երկրում սահմանադրական հեղաշրջման մասնակիցն է դառնում։ Այս որոշումը ոչ միայն ծանր հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում Հայաստանի Հանրապետության իրավատիրությանը, այլև հղի է Հայոց պետականության կորստի վտանգներով։

Պատահական չէ, որ որոշումն ընդունելուն մասնակցել են Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնց ընտրությունը տեղի է ունեցել 2020 թ․ ԱԺ ապօրինի որոշման հիման վրա` Սահմանադրական դատարանի փաստացի բռնազավթման հետևանքով, ինչը հիմք է տալիս ապագայում առոչինչ ճանաչելու այս որոշումը։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ապօրինի որոշումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, պետական իշխանության բոլոր ճյուղերի յուրացման հերթական վկայությունն է։ Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի այն դատավորները, ովքեր իրենց ապօրինի որոշմամբ մաս են կազմել գործող վարչախմբի հակապետական գործողություններին, իրենց դրանով դուրս են դրել օրենքի և օրինականության սահմաններից և անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու սահմանադրական կարգի փաստացի տապալման փորձի համար:

Կոչ ենք անում Ազգային Ժողովի բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրենց իրապես կաշկանդված չեն համարում հրամայական մանդատով, առաջնորդվում են սեփական խղճով ևՀայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերով, չվավերացնել ներկայացված կանոնակարգը, իսկ ԱԺ իշխող մեծամասնության կողմից վավերացման պարագայում դիտարկել մանդատները վայր դնելու հնարավորությունը և դրանով ձախողել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի հետագա գործընթացը։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Այդ սարսափելի թուղթը դուք մի՛ նպատակով եք բերել․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլի՝ ՔՊ-ականներին (video) Ինձ համար ամոթ է, որ Ալենն ԱԺ նախագահ է. Հովհաննես Գալստյան (video) Դավաճանի՛ր, երկիրդ ուրացի՛ր, աթոռդ պահի՛ր․Աննա Մկրտչյանը ՔՊ-ականների «դեմքին շպրտեց» իրենց ով լինելը (video) Դու ես «փուռը տվել»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառը նեռին խանգարմունքի է հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՍԴ-ն հարձակվել է անկախության հռչակագրի վրա․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Իսրայելը ոգևորել է Ալիևին․ ի՞նչ հարված սպասել․ Երվանդ Բոզոյան (video) «Հլը մի՛ րոպե, ինչի եք հոխորտում»․ լարված իրավիճակ ընդդիմադիր պատգամավորի ու Սիմոնյանի միջև (video) ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ադրբեջանը հակամարտությունը ավելի է խորացրել. Սեյրան Օհանյան (video) Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes G 500»-ը, «BMW»-ն, «Toyota»-ն և «Opel»-ը, վիրավnր կա Այսօր մի «քնձռոտ» չինովնիկ կարող է «սպանել» արվեստագետին․ Հովհաննես Գալստյան (video) Մայթերը դարձել են «барахолка». երևանցիները բողոքում են աղբի քանակից ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին Նիկո՛լ, եթե Վեհափառը խնդիր դնի քեզ հեռացնելու՝ գիտե՞ս՝ ինչ է տեղի ունենալու․ Հայկ Նահապետյան (video) «Արթմեդ» ԲԿ-ից կալանավոր է փախել Մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարականերին․ ՍԿԱՆԴԱԼ «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրենը սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ Լուրջ մարդ չի, անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյան ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան #ՈՒՂԻՂ․ «Ալե՛ն, մենք ամեն ինչ տեղը բերում ենք ու քո հարցը լուծելու ենք»․ Գառնիկ Դանիելյան (video) Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել. սպանվել է ԻՀՊԿ ստորաբաժանման հրամանատարը Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել․ իրավապաշտպանը՝ Լուսինե Բադալյանին Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am