Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք, նյարդերի պայքար է․ Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ
Մտնում ենք մեր պայքարի հաղթանակի և հույսի փուլ, հետևողական, աննահանջ, համառ և համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով։ Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է, ամուր նյարդերով, աննահանջ կամքով հետամուտ մարդկանց պայքար է։ Այս մասին իր ուղերձում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 2-ին հանրահավաքին ընդառաջ։
«Ովքեր լի են ուրածությամբ և պատվով, ով հավատում է այս պայքարի ճշմարտացիությանը, թող դառնա նրա զինվորը և կատարի պահանջվածը։ Հուսահատության, խեղճության և անզորության զգացումի ժամանակը չունենք»,- ասաց սրբազանը՝ նշելով, որ եկել է բռունցքվելու ժամանակը։
«Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։
Աղբյուր` Փաստինֆո