Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ Գերասիմ Վարդանյանի և ևս 4 անձի մասով:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ձայնագրությունների պարունակությամբ խոսակցությունների զրուցակիցները և զրույցների առարկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ զրույցները տեղի են ունեցել կոնկրետ ամսաթվերին՝ 2024 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, բոլորի ընթացքում զրուցակիցներից մեկը հանդիսացել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ն, ով փաստացի տնօրինել է հավաքներին մասնակցելու առնչությամբ ծախսերի համար հատկացված ֆինանսական միջոցների պաշարի մի մասը։

Փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին, երթերին, հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, Արարատի մարզի բնակիչ Գ.Վ.-ն և Վայոց ձորի մարզի բնակիչ Վ.Դ.-ն կազմակերպել ու ղեկավարել են հավաքներին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչներին նյութապես շահագրգռելը, բացի այդ, հավաքներին մասնակցելու նպատակով, Վ.Դ.-ն շահագրգռել է նույն մարզի մի խումբ բնակիչների։

Պարզվել է նաև Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի առերևույթ հանցակիցների ինքնությունը, ովքեր նույնպես Վայոց ձորի մարզի բնակիչներ են։

Հիմնավորվել է, որ նշված անձինք 2024թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունենալիք հանրահավաքներին մասնակցելու համար, Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, հավաքագրել են Վայոց ձորի մարզի շուրջ 250 բնակիչների, որոնց տրամադրել են գումարներ՝ մեկ անձի հաշվարկով 5000-12000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Վ.-ին և մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել:

Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ բացակայելու արգելքի հետ համակցված, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել․ իրավապաշտպանը՝ Լուսինե Բադալյանին Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով Այսօր և վաղը սպասվում են տեղումներ Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին (video) Հասկանանք էս մարդիկ հանցագործ են, թե անգրագետ․ փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. ՀայաՔվե Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում. Արմեն Գևորգյան Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք, նյարդերի պայքար է․ Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ Տեղը չեն բերում․ Ալեն Սիմոնյանը՝ սպառնու՞մ է Մետաքսե Հակոբյանին (video) Ադրբեջանցիների 85%-ից ավելին կողմ են «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» ստեղծելուն․ խաղաղությունն ակնհայտ է #ՈՒՂԻՂ․ Լավ լուր ունեմ՝ Նիկոլին մնացել է մեկ ամիս, 4 օր․ Հովհաննես Գալստյան (video) Ամոթից գլուխս կախում եմ երբ ԱԺ-ում նման բան եմ տեսնում (video) Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին… (video) Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 4 ամիս է մեքենաները հատուկ տարածքում են, էս է՞ ձեր բարեփոխումը․ Գառնիկ Դանիելյան (video) ՍԴ–ն քողարկել է սարսափելի զիջումները, որոնք ներկայացվել են Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (video) ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ 2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը (video) Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Գրիգոր Մինասյանից հետո ո՞վ է լինելու հաջորդ «զոհը». Լուսինե Բադալյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am