2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թ.-ին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված շահառուները:

Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թ.-ի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թ.-ին տեղահանված անձինք:

Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թ.-ին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում այն հիմնավորմամբ, որ 2024 թ.-ի բյուջեում նախատեսված է 309 միլիոն դրամ 500 ուսուցչի համար, 2025 թ.-ին՝ 202 միլիոն 766 հազար դրամ՝ 434 ուսուցչի համար: 2024 թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ այս ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը՝ նախատեսված ֆինանսավորման ծավալները չգերազանցելով»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել. սպանվել է ԻՀՊԿ ստորաբաժանման հրամանատարը Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել․ իրավապաշտպանը՝ Լուսինե Բադալյանին Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով Այսօր և վաղը սպասվում են տեղումներ Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին (video) Հասկանանք էս մարդիկ հանցագործ են, թե անգրագետ․ փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. ՀայաՔվե Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում. Արմեն Գևորգյան Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք, նյարդերի պայքար է․ Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ Տեղը չեն բերում․ Ալեն Սիմոնյանը՝ սպառնու՞մ է Մետաքսե Հակոբյանին (video) Ադրբեջանցիների 85%-ից ավելին կողմ են «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» ստեղծելուն․ խաղաղությունն ակնհայտ է #ՈՒՂԻՂ․ Լավ լուր ունեմ՝ Նիկոլին մնացել է մեկ ամիս, 4 օր․ Հովհաննես Գալստյան (video) Ամոթից գլուխս կախում եմ երբ ԱԺ-ում նման բան եմ տեսնում (video) Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին… (video) Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 4 ամիս է մեքենաները հատուկ տարածքում են, էս է՞ ձեր բարեփոխումը․ Գառնիկ Դանիելյան (video) ՍԴ–ն քողարկել է սարսափելի զիջումները, որոնք ներկայացվել են Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (video) ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ 2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը (video) Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am