Խեղճուկրակ մի կին որպես ոստիկան ծեծող է ներկայացվել, երկու մետրանոց կարմիրբերետավորները՝ տուժող․ Գեղամ Մանուկյան
«Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, իշխանության քաղաքական պայքարի մեջ դերակատար է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մեր 10-ից ավել քաղաքացիների դատն է այսօր. խեղճուկրակ մի կին որպես ոստիկան ծեծող է ներկայացվել, երկու մետրանոց կարմիրբերետավորները՝ տուժող»: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»,-ասաց նա:
«Ծառայողական քննություն են նշանակել, 4 ամսվա ընթացքում ՆԳՆ-ն չգիտի՞ այդ արդյունքները»,- հայտարարեց պատգամավորը: