«Կառավարությունը գովելով, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Բան չունեմ ասելու՝ եթե պետք է, ապա պետք է վերցնել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ այս տարի հուլիսին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոիբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել»,-ԱԺ-ում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով օրինագծի քննարկման ժամանակ, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավում է 1 մլրդ դրամ վարկ Գյումրու ճանապարհաշինության և լուսավորման համար։
Պատգամավորը տարակուսեց, որ ծառայողական մեքենաների համար բյուջեից նույնքան գումար է հատկացվում, ինչքան գյումրում ճանապապրհաշինության և լուսավորության համար։
«Մի քաղաքական ուժ որը պադավատապետության դեմ էր բողոքում՝ պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում որպեսզի Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց.
«Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա»։
Նա հայտարարեց, թե միգուցե պադավատների վրա մսխված 1 մլրդը ուղղվեր Գյումրիին և լրացուցիչ պարտքը չավելացվեր։
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը արձագանքեց, թե նման գնումները ծառայում է պետությունը՝ հավելելով, որ այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև «Հայաստան» խմբակցությունը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը