Ով-ով, դու հաղթանակը չգնահատելուց չխոսե՛ս. 168.am

168.am-ը գրում է.

2020թ. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է մատուռի բացման, օծման արարողությանը և հայտարարել.

«Մենք գրեթե 700 տարի հետո Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել: Հաղթողը միշտ ժպտում է: Մեր ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանալ: Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Նույն ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, ով 2018թ. հեղափոխություն կոչվածի մասին խոսելով՝ ասել էր, թե Փաշինյանի հետ 2018-ին արած իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը.

«Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որը անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին», – հայտարարել էր նա՝ դրանով իսկ ուրանալով Վազգեն Սարգսյանին, նրա ներդրումն ու գաղափարները:

Նույն Սասուն Միքայելյանը, ով ժամանակին Սերժ Սարգսյանին համարում էր մարտական ընկեր, այսօր ոչ միայն իրեն իրավունք է վերապահում խոսել դավաճանությունից ու նենգությունից, այլ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի թեզերը, ում գերագույն հրամանատարությամբ պարտվել ենք 44-օրյա պատերազմում՝ տալով մի քանի հազար զոհ, ում պաշտոնավարման օրոք կորցրել ենք Արցախը և ունենք օկուպացված կիլոմետրեր ՀՀ ինքնիշխան տարածքից:

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո կորցրել ենք մեր պետականությունը և 44-օրյա պատերազմի արդյունքում այն գտնելու հնարավորություն ենք ստացել: Նույնը Սասուն Միքայելյանն է ասում, ըստ էության: Ավելին, անցած տարի բանակի օրը ԵԿՄ վարչության նախագահը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ շատ ուղիղ հայտարարել էր, թե «30 տարի բանակ չենք ունեցել», հետո երևի թե Վազգեն Սարգսյանի ստվերից վախենալով՝ շտկել էր՝ «Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»:

 

Այդ ժամանակ 168.am-ը թարմացրել էր վերջապես «Երկրապահի» նախագահի աթոռին հասած Սասուն Միքայելյանի հիշողությունը մի քանի փաստերով:

Ի դեպ, Փաշինյանը, որին, ըստ էության, ծառայում է Սասուն Միքայելյանը, գրեթե նույն ժամանակահատվածում հայտարարել էր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանակում բարեփոխումներ չեն արվել: Գուցե Սասուն Միքայելյանը սա՞ է նկատի ունեցել, թեպետ դա էլ իրականությանը առհասարակ չի համապատասխանում, քանի որ բարեփոխումներ եղել են 1999-ից հետո:

Եվ այս բանակ լինել-չլինելու պնդումների համատեքստում մենք կրկին թարմացրել էինք Սասուն Միքայելյանի հիշողությունը:

2015-ին բանակի օրվա առթիվ «Ազատության» հետ զրույցում Ս. Միքայելյանն ասել էր.

«Մեծ հարձակումներ են եղել ամբողջ ֆրոնտով, ամբողջ մարտական գծի ուղղությամբ, մեր բանակը կարողացավ դիմակայել և ոչ մի թիզ հող չզիջեց: Հենց դա բանակի մարտունակությունն ու առավելությունն է, որով ես հպարտանում եմ»:

2017-ին էլ Սասուն Միքայելյանը, չնայած քաղաքական տարաձայնություններին, հպարտորեն հայտարարում էր.

«Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա, էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք: Դա ուրիշ ճանապարհ ա, որ անցել ենք»:

Ի՞նչ պատահեց, որ Սասուն Միքայելյանը հանկարծ ուրացավ մարտական ընկերությունը, ուրացավ այն ամենը, ինչ Սերժ Սարգսյանն արել էր իր համար, և դադարեց տեսնել բանակի առավելությունը՝ թեկուզև թերություններով հանդերձ: Գուցե մի օր ինքն իրեն պատասխանի:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին… (video) Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 4 ամիս է մեքենաները հատուկ տարածքում են, էս է՞ ձեր բարեփոխումը․ Գառնիկ Դանիելյան (video) ՍԴ–ն քողարկել է սարսափելի զիջումները, որոնք ներկայացվել են Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (video) ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ 2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը (video) Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Գրիգոր Մինասյանից հետո ո՞վ է լինելու հաջորդ «զոհը». Լուսինե Բադալյանի մեկնաբանությունը (video) Ի՞նչ են խոսում դատարանում Սամվել Ալեքսանյանն ու Աղվան Հովսեփյանը (video) Խեղճուկրակ մի կին որպես ոստիկան ծեծող է ներկայացվել, երկու մետրանոց կարմիրբերետավորները՝ տուժող․ Գեղամ Մանուկյան Պատահար Զովունի գյուղի հուշարձանի մոտ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց Մի օր ընդդիմություն եք լինելու․ 40 պարեկով հարձակվեցին պատգամավորի վրա․ Գեղամ Մանուկյանը զգուշացրեց (video) Սամվել Բաբայանը, երկու օր է, հրավիրվում է հարցաքննության Ուշադի՛ր լսեք. Գառնիկ Դանիելյանը՝ ՆԳՆ փոխնախարարին (video) Ագնեսա Խամոյանը նեղը գցեց ՆԳ փոխնախարարին․13 միլիոն դոլարով պարեկային ծառայություն եք ներդրել, որ․․․ (video) Օրենքով գող Կիլդիմ Արթուրին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը. հնչել են կրակnցներ Ինչո՞ւ են տարհանել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի աշակերտներին․ մանրամասներ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել Ովքե՞ր են մեր երկրում թրքամետները (video) Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am