Փաշինյանը մտադիր է ռուսներին փոխարինել թուրքերով

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի օրերին Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան աղմկահարույց հանդիպումից հետո Փաշինյանի ջերմ ժպիտն ու Էրդողանի գիրքը կրծքին սեղմած երջանիկ կեցվածքն այնքան քննադատվեցին, որ հետին պլան մղվեց այդ զրույցի բովանդակությունը։ Մինչդեռ հանդիպման բովանդակության վերաբերյալ սկանդալային ինֆորմացիաներ են շրջանառվում, որոնք ավելի վտանգավոր են ու տագնապեցնող, քան այն, որ Փաշինյանը հանդիպման համար այցելել էր

Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն» կոչվող թուրքական ներկայացուցչություն: Անգամ Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որն այլ բան չէ, քան պանթուրքիզմի գաղափարախոսության տարածում, այդքան կարեւոր չէ, որքան այն կուլիսային խոսակցությունները, որ սպրդել են հանրային տարածք` այդ հանդիպումից հետո։

Ի դեպ, հանդիպման մասին երկուստեք հաղորդագրություններն ու հայտարարություններն էլ են որոշ մեսիջներ պարունակում, թե ինչի շուրջ են կողմերը զրուցել։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում, բնականաբար, ավելի զգուշավոր, դիվանագիտական ձեւակերպումներ են տվել՝ տեղեկացնելով, որ Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին, ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Ինչպես նաեւ․ «Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:

Իսկ հանդիպմանը հաջորդած Էրդողանի հրապարակային հայտարարություններից հասկանալի է դառնում, որ Փաշինյանը խնդրել է թուրքական պետության ղեկավարին՝ միջնորդել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, պայմանագիր կնքելու հարցում։ Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը, Նյու Յորքի թուրքական տանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել՝ որպես երկու հարեւան»։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները։ Էրդողանը նշել է, որ «երկու երկրների միջեւ խաղաղությունը դուռ կբացի նոր հնարավորությունների եւ ձեռքբերումների համար, եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջընթաց կունենա»։

Արդեն մի քանի օր է՝ իշխանական վերին էշելոնում զգուշորեն քննարկում են Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ մի շարք վարկածներ։ Մասնավորապես, եթե Էրդողանը կատարի Փաշինյանի խնդրանքը` Ալիեւին պարտադրի, առանց բոլոր կետերը համաձայնեցնելու, առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին օդուջրի պես պետք է՝ առաջիկա նախընտրական շրջանում այդ թուղթը քարոզչական դրոշակ դարձնելու համար, ապա Ռուսաստանին վերջնականապես դուրս կմղի Հայաստանից՝ ընդունելով Թուրքիայի վերահսկողությունը։

Դրանով կյանքի կկոչի հավաքական Արեւմուտքի երազանքը՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը չի հանձնի ռուս սահմանապահներին, ինչպես որ խոստացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլ այդ առաքելությամբ կօժտի այլազգիներից ձեւավորված պահնորդական մի ընկերության, ինչի մասին արդեն տեւական ժամանակ խոսվում է։ Սա նշանակում է՝ Ռուսաստանին, բառի բուն իմաստով, դուրս հրավիրել տարածաշրջանից, եւ այդ շրջանակներում չեն բացառում, որ Փաշինյանը նաեւ խզի հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը, որով հայ-իրանական սահմանի վերահսկողությունը վերապահված է ռուս սահմանապահներին։ Հատկապես, որ դրա համար, ըստ իշխանականների, կա իրավական հիմք, միջպետական այդ համաձայնագիրը ժամանակին ԱԺ վավերացմանը չի ուղարկվել։ Բանն այն է, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը, ըստ նախագծի, խաչվելու է հայ-իրանական սահմանի հատվածում, որտեղ ռուսների ներկայությունը դառնալու է անցանկալի, հակառակ դեպքում ռուսները չեն հանձնվի, կավելացնեն իրենց թիվը, կտարածվեն նաեւ միջանցքի երկայնքով։

Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը մտադիր է ռուսներին փոխարինել թուրքերով, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը` Հայաստանը վերջնականապես դարձնի թուրքական վիլայեթ եւ մի քանի տասնամյակ ապրի կառավարական դաչաներում։ Ուշագրավ է, որ Արեւմուտքը եւս աջակցում է այս սցենարին, Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Թուրքիան կարեւոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում՝ նշելով, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական խաղաղությանը»:

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 4 ամիս է մեքենաները հատուկ տարածքում են, էս է՞ ձեր բարեփոխումը․ Գառնիկ Դանիելյան (video) ՍԴ–ն քողարկել է սարսափելի զիջումները, որոնք ներկայացվել են Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (video) ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ 2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը (video) Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Գրիգոր Մինասյանից հետո ո՞վ է լինելու հաջորդ «զոհը». Լուսինե Բադալյանի մեկնաբանությունը (video) Ի՞նչ են խոսում դատարանում Սամվել Ալեքսանյանն ու Աղվան Հովսեփյանը (video) Խեղճուկրակ մի կին որպես ոստիկան ծեծող է ներկայացվել, երկու մետրանոց կարմիրբերետավորները՝ տուժող․ Գեղամ Մանուկյան Պատահար Զովունի գյուղի հուշարձանի մոտ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց Մի օր ընդդիմություն եք լինելու․ 40 պարեկով հարձակվեցին պատգամավորի վրա․ Գեղամ Մանուկյանը զգուշացրեց (video) Սամվել Բաբայանը, երկու օր է, հրավիրվում է հարցաքննության Ուշադի՛ր լսեք. Գառնիկ Դանիելյանը՝ ՆԳՆ փոխնախարարին (video) Ագնեսա Խամոյանը նեղը գցեց ՆԳ փոխնախարարին․13 միլիոն դոլարով պարեկային ծառայություն եք ներդրել, որ․․․ (video) Օրենքով գող Կիլդիմ Արթուրին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը. հնչել են կրակnցներ Ինչո՞ւ են տարհանել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի աշակերտներին․ մանրամասներ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել Ովքե՞ր են մեր երկրում թրքամետները (video) Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով Հրաժարական է տվել Արդարադատության նախարար Գրիգոր Միասյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am