Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ փորձաքննությունների կենտրոն ՊՈԱԿ-ում թեեւ բազում աշխատակիցներ կան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական կայքում ընդգծված է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդու «կերպարը»:

Տասնյակ բաժնի պետերի, այլ աշխատակիցների ֆոնին պատգամավորի որդու՝ Էդուարդ Խաչատրյանի լուսանկարն է «զարդարում» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքը:

Անշուշտ, սրանք մանրուքներ չեն եւ արտացոլում են որոշ ՔՊ-ականների արագ անցումը բուրժուական կարգավիճակի։ Դե իսկ Արմեն Խաչատրյանը կարկառուն «նախկին» է, «նախկինների թալանի դարբնոց»՝ ՃՈ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ հիմա իրեն ազնիվ հռչակած կերպար է, որի որդու բարեհաջող կարիերայի եւ աշխատավարձի մասին «Ժողովուրդ»-ը ավելի վաղ գրել էր՝ ներկայացնելով Էդուարդ Խաչատրյանի ունեցվածքը, մասնավորապես, որ վերջինս, ըստ իր հայտարարագրի, միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում, եւ ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին Շանթ Պետրոսյանի կողմից օտարվել է 5 մլն դրամով։ Տարեսկզբին պատգամավորի որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, եւ 2011 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2021 թվականին։ Տարվա ընթացքում պատգամավորի որդին ձեռք է բերել եւս մեկ մեքենա՝ 2002 թվականի արտադրության Volkswagen, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով. նույն տարում օտարվել է նաեւ Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։

Տպավորություն է, թե Էդուարդ Խաչատրյանը մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:

Նշենք, որ Էդուարդ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ: Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։ Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին… (video) Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 4 ամիս է մեքենաները հատուկ տարածքում են, էս է՞ ձեր բարեփոխումը․ Գառնիկ Դանիելյան (video) ՍԴ–ն քողարկել է սարսափելի զիջումները, որոնք ներկայացվել են Հայաստանին․ Արծվիկ Մինասյան (video) ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ 2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը (video) Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Գրիգոր Մինասյանից հետո ո՞վ է լինելու հաջորդ «զոհը». Լուսինե Բադալյանի մեկնաբանությունը (video) Ի՞նչ են խոսում դատարանում Սամվել Ալեքսանյանն ու Աղվան Հովսեփյանը (video) Խեղճուկրակ մի կին որպես ոստիկան ծեծող է ներկայացվել, երկու մետրանոց կարմիրբերետավորները՝ տուժող․ Գեղամ Մանուկյան Պատահար Զովունի գյուղի հուշարձանի մոտ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց Մի օր ընդդիմություն եք լինելու․ 40 պարեկով հարձակվեցին պատգամավորի վրա․ Գեղամ Մանուկյանը զգուշացրեց (video) Սամվել Բաբայանը, երկու օր է, հրավիրվում է հարցաքննության Ուշադի՛ր լսեք. Գառնիկ Դանիելյանը՝ ՆԳՆ փոխնախարարին (video) Ագնեսա Խամոյանը նեղը գցեց ՆԳ փոխնախարարին․13 միլիոն դոլարով պարեկային ծառայություն եք ներդրել, որ․․․ (video) Օրենքով գող Կիլդիմ Արթուրին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը. հնչել են կրակnցներ Ինչո՞ւ են տարհանել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի աշակերտներին․ մանրամասներ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել Ովքե՞ր են մեր երկրում թրքամետները (video) Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am