«Հրապարակը» գրում է․ «Բարձրագույն կրթության եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն արդեն քննարկման է դրված, նախատեսվում է, որ բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան: Համապատասխան որակավորում ասվածը, այլ կերպ ասած, նշանակում է, որ ապագայում բուհերում դեկան կամ ամբիոնների վարիչ կարող են ընտրվել նաեւ գիտական աստիճան չունեցող անձինք: Սա լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, քանի որ պարզ է, թե ինչ կոնտինգենտ են համալրելու համալսարանների համար այս չափազանց կարեւոր պաշտոնները:
Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները: Ամենուր հեշտացրին անփորձ ու անգրագետ ՔՊ-ականներին ցանկացած պաշտոնի նշանակելու գործը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 01․ 10․ 24 թ համարում։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը