Արցախյան բոլոր պատերազմներում արդյո՞ք էդ «ժեխ»-ի երեխեքը չեն, որ ձեր ու պետության ու ձեր անվտանգությունն են ապահովե՝լ այդ թվում նաև իրենց կյանքի գնով. Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ասում եք հայ հասարակությունը «ժեխ» է (կներեք այս բառի օգտագործման համար, իմ որակումը չէ), քանի որ սրան է ընտրել ու անգիտակից է իրեն պահում եղած աղետի մեջ:
Դե հիմա ձեր ինտելեկտուալ ուղեղին մի հարց տամ.

ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող էր գիտակից ու իրավագիտակից, սթափ լիներ, երբ 30 տարի կրթության բոլոր օղակներով նա դարձել է փորձարկումների օբյեկտ, դպրոցից մինչև ԲՈՒՀ և ասպիրանտուրա:

Դա «ընտրազանգված» էր, որ վախից գնում էր ընտրակեղծիքների՝ իմանալով, որ չգնալու դեպքում ինչ մեծ խնդիրների է առնչվելու այդ թվում իր ընտանիքի հետ միասին:

Մարդկանց հետևողականորեն փչացնելով, սարքելով ընտրազանգված՝ նպատակ է հետապնդվել ստեղծել չմտածող, կոմֆորմիստ զանգված, որ իշխանությունն անդադար ու պարբերաբար ինքնավերարտադրվի. հիշենք նաև, որ դրա համար նաև 2015-ին ՀՀ Սահմանդրությունը փոխվեց:

Հիմա հայ հանրույթին այս վիճակում գցելով՝ նրան որակում են անգիտակից, «ժե՞խ»: Հետո մեղադրում, թե ինչու՞ ձեր կազմակերպած հանրահավաքներին չեն գալիս... իյա՞, իրո՞ք...

Դե մի հարցադրում անեմ այս համատեքստում.

Արցախյան բոլոր պատերազմներում արդյո՞ք էդ «ժեխ»-ի երեխեքը չեն, որ ձեր ու պետության ու ձեր անվտանգությունն են ապահովե՝լ այդ թվում նաև իրենց կյանքի գնով:

Տրամաբանական հաջորդ, բայց շատ ավելի վատ հարցադրումս՝ հայրենիքի համար զոհված քանի նահատակ ունեն նախկին պետական բարձրագույն պաշտոնների նշանակված չինովնիկները, էլիտա իրեն համարող զանգվածը Եռաբլուրում, որ մի հատ էլ դեռ իրենց իրավունք են վերապահում հայ մարդուն, հայ հասարակությանը, էս քաոսի մեջ հայտնված մարդկանց որակել որպես «ժեխ», որ չի մտածում պետության ու հայրենիքի մասին:

Սովորական հայի համար պետությունը վաղուց է մեռել. նիկոլին բերեցին, որ եղածի վրա սև լենտ կպցնի:

ՀՀ-ն փոքր երկիր է, ամեն մեկի մասով, անգամ չգիտեք ինչ կարգի ինֆոների փաթեթներ կան. հավանաբար պետք է սկսել դրանք ջրի երես հանել, թե չէ, ոնց հասկանում եմ, դուք արդեն 2026-ին եք մեծ ախորժակով պատրաստվում ու սովորական հայ ռամիկ, աշխատող մարդուն որակում որպես «ժեխ»:

Էս գործող իշխանականների մասով քննարկելու բան վաղուց չունեմ, իրենց պարագայում մենք գործ ունենք ներս թափանցած թշնամական միավորների հետ, ում հետ խնդիրների լուծումն այլ հարթությունում է:

Հ.Գ. ի դեպ, կարող եք մի երկու հատ հոդված պատվիրել ձեր գրպանային լրագրողների ու թերթերի դեգենեռատ աշխատողների մոտ, որ կյանքում մի սկզբունք ունեն՝ փողն ու վախը:

Մեկ էլ, որ հոդված եք պատվիրում, էդ հոդված գրողին ասեք, որ ինձ տեսնի, չփախչի, խնդալու է, առավել ևս տղայի համար...

Եթե իմ դեմ նյութ չգտնեք, ասեք ես կտամ մի երկու բան... ))

դիտվել է 584 անգամ
Լրահոս
18-ամյա քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց վրաերթ են ենթարկել 32-ամյա կնոջ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել. նոր տվյալներ՝ զոհերի թվից Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ Այո, Փաշինյանն ընտրվեց երկու անգամ, բայց ոչ երբեք իր այսօրվա տարած քաղաքականության համար. Փափազյան Մինչև այսօր պաշտոնական Երևանը հայցեր չի ներկայացրել ադրբեջանցիների ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց... ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր. Բալայան Երևանում մեքենան բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 մարդ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ Այդ կռիվը տվել ենք, մեր վրա մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ Սա մարդկային գործոն է, ստիպված ենք` հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանություններին դեմ լինել. Ամալյան Իրանի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները պետք է ստանան. Գառնիկ Դանիելյան Սրբազան պայքարի ակտիվիստներն ու համակիրները հավաքվում են մարզահամերգային համալիրում Արցախյան բոլոր պատերազմներում արդյո՞ք էդ «ժեխ»-ի երեխեքը չեն, որ ձեր ու պետության ու ձեր անվտանգությունն են ապահովե՝լ այդ թվում նաև իրենց կյանքի գնով. Ղևոնդյան Իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող արցախցին Ռոստովից ՀՀ էր եկել՝ եղբոր զոհված որդու տարելիցին մասնակցելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. եղանակը Հայաստանում Ավտովթար՝ Արարատի մարզում. «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, ընկել ջրատարը Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը. նոր աշխարհ է սկսում ծնվել. Դանիելյան Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Իրանի Թաբասում հանքահորում գազի պայթյուն է եղել. կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am