Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։
Ըստ հրապարակումների՝ կառավարությունում ընդգրկվել են երկու հայ նախարար` Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։
Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը