Մարուքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ կինը ստիպված է ամուսնու փոխարեն էլ արդյունք ապահովել․ politik.am

Politik.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հենց առաջին օրվանից իր թիրախում է պահել ազատ լրատվամիջոցներին։ Այս տարիներին ամենատարբեր նախաձեռնություններով փորձեցին սահմանափակել ազատ լրատվամիջոցների աշխատանքը, որպեսզի կարողանան կառավարել հանրային տրամադրությունները և անհրաժեշտության դեպքում մանիպուլացնել հանրության լայն զանգվածներին։

Այս ընթացքում լրատվամիջոցների դեմ, որպես գործիք տարբեր կառույցներ և գործիչներ են օգտագործվել, որոնք կարծեք այդքան էլ արդյունավետ չեն եղել և չեն կարողացել լռեցնել ճշմարտության ձայնը։

Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթևիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան:

Մատինյանն ու իշխանությունները պատրաստվում են առաջ բերել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փորձելու են տուժ-տուգանքներով վերահսկել օնլայն մեդիաները, որոնք հնարավորինս ազատ են գործում, քանի որ իրենց գործունեության համար չեն օգտվում հանրային մուլտիպլեքսից, այլ օգտագործում են համացանցը։

Այս նախաձեռնությունն այնքան վարկաբեկիչ է, որ անգամ իշխանության հլու հնազանդ ծառայող սորոսականները չեն մտել դրա տակ, բայց Էդմոն Մարուքյանի կինը հանգիստ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Մարուքյանի ընտանիքում կարծես ավանդույթ է իշխանություններին սպասարկելը։ Եվ քանի որ Էդմոն Մարուքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ կինը ստիպված է ամուսնու փոխարեն էլ արդյունք ապահովել։

Իշխանություններն իհարկե կարող են հասնել իրենց նպատակին և լրատվամիջոցներին ճնշելու ևս մեկ գործիք կունենան, բայց դա դժվար, թե հնարավորություն տա Մարուքյանին և իր կնոջը ապագայում հանրության մեջ երեսատեղ ունենալ։ Նիկոլ Փաշինյանը մի օր հեռանալու է ու դժվար թե Մարուքյանին ու կնոջը հետը տանի։ Ժամանակը ամեն բան իր տեղն է դնելու։

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է ձորակում Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է 26-ամյա երիտասարդի սպանության կազմակերպիչն ու կատարողները հայտնի են․ Քննչական կոմիտե Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ Երկրաշարժի «բեղավոր կռիս» Անդրանիկ Քոչարյան, թոռներիդ հետ կանգնելու ես Կիրանցի պատի տակ․ մանկավարժ (video) Աննան թող գա Գյումրի․ տեսնի՝ ինչ անբարոյականություն է տիրում․ լրագրողը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Աննա՛, ոնց ոչնչություն եղել ես, այդպես էլ մնալու ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկոլի այդ սարսափելի հայտարարությունից հետո ո՞նց ժողովուրդը չլցվեց փողոց․ քաղաքացի (video) Փաշինյան-Բլինքեն զրույցի սարսափելի հետևանքները․ ի՞նչ է թաքցնում Ալիևը․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանական ստորություններին պետք է պատասխանենք այս փաստերով․ պատմաբան Արմեն Այվազյան (video) Հիշու՞մ եք՝ Սուրեն Շահվերդյանին ինչ պատասխանեց Նիկոլը․․․ Հայկ Նահապետյան (video) Ռոբերտ Քոչարյանի աղջկա հետ այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք․ նորանշանակ փոխնախարարի արձագանքը (video) Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am