5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող՝ հավանած աղջկա տուն և փախցրել նրան։

Աղջկա մորաքույրը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ տղայի ընտանիքը 4 տարի է, ինչ գալիս է իր քրոջ աղջկան «ուզելու», բայց ո՛չ աղջիկը, ո՛չ էլ նրա ծնողները համաձայն չեն: Իսկ, երբ տղան իմացել է, որ ուրիշ «ուզող» է հայտնվել, նման քայլի է դիմել։

«Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 6-7-ի հատվածում այդ տղան իր հոր, հորեղբոր, հորեղբոր տղու, քեռու հետ եկել են քրոջս տուն, իսկ այդ ժամանակ տղամարդկանցից միայն պապիկն է տանը եղել ու փոքր եղբայրը։ Մտել են տուն ու միանգամից սկսել են գոռգոռալ։ Հետո այդ տղան քրոջս՝ իր հավանած աղջկա մորն ասել է՝ նոր փեսա ես ճարե՞լ, աղջիկդ իմը պետք է լինի կամ էլ իրեն կվառեմ։ Հետո իմանում են, որ աղջիկը բաղնիքում է, բաղնիքն էլ դրսում է, այդ տղան դուրս է գալիս, հոպարը, թե քեռին ներսից դուռը փակում են, որ մայրը և տան մյուս անդամները չկարողանան դուրս գան, լոգարանի դուռը ջարդում են, աղջկան սրբիչ-լաթիկով տանում են»,- պատմեց աղջկա մորաքույրը։

Նրա խոսքով՝ նույն օրը ուշ երեկոյան աղջիկը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ստիպել են ցուցմունք գրել, որ իր կամքով է գնացել։

«Քրոջս աղջկան փախցրած տղան աշխատել է Մարտունու պարեկային ծառայությունում, բնականաբար Ոստիկանությունում ծանոթ ունի, բաժնում վախեցրել են, երեխեն դիմում է գրել, որ իր համաձայնությամբ է գնացել, բայց դա հնարավոր չէ, եթե իր համաձայնությամբ լիներ, այլ տարբերակներ ուներ փախնելու։

Հաջորդ օրը հեռախոս է գտնում, թաքուն զանգում է իր քրոջն ու ասում՝ եկեք ինձ փրկեք, թե չէ ես կմեռնեմ, ինձ զոռով են տարել ու ստիպել են, որ այդ դիմումը գրեմ։

Կես ժամ հետո երեխուն ստիպում են փակ համարից զանգի ու ասի, որ իր կամքով է գնացել, իրեն ման չգանք, վաղը կգա։

Մինչև հիմա երեխու հետ ոչ մի կապ չունենք։ Մարտունու ոստիկանությունը գործը փակել է, նույնիսկ դատարան չի հասել։ Ու, երբ գնում ես բաժին՝ ինչ-որ բան իմանալու, քմծիծաղով են խոսում, ձեռ են առնում, թե՝ 2 օրից կոնյակով կգաք, կշնորհավորեք։ Մարտունու բաժինն ընդհանրապես չի աշխատում։ Մենք դիմել ենք նաև ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն»,- ասաց մեր զրուցակիցը։

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կլասիկ բարդակ. հափշտակվել է որպես իրեղեն ապացույց սեյֆում պահվող 590 հազար դոլարը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի․ գերեվարված Դավիթ Իշխանյանին կփոխարինի Աշոտ Դանիելյանը Դատախազությունը Գագիկ Բեգլարյանից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է դատարանի դահլիճում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները ԻՀՊԿ խոսնակը սպառնացել է ջախջախիչ պատասխան տալ Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում «Մեքենաները կրկին թանկանալու են»․ Վրաստանը արգելում է վերաարտահանումը Ռուսաստան Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու փորձը ոչ թե արդյունավետ չի, այլ ծաղրի առարկա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am