Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև. ալբանացի փոխնախարար

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանիի կարծիքով՝ աշխարհագրական և ռազմավարական առումներով Հայաստանը գտնվում է շատ բարենպաստ դիրքում և կարող է կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարարը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային վերաբերող հարցին։

Գնահատելով Հայաստանի և Ալբանիայի միջև առկա տնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Օլթա Մանյանին նկատեց, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ալբանիան փոքր երկրներ են։

«Որքանով տեղյակ եմ, Հայաստանն ունի մոտ 2,8 միլիոն բնակչություն, իսկ Ալբանիան՝ մոտ 2,4 միլիոն: Այսպիսով, այս համատեքստում, կարծում եմ, լավ է, որ մենք հետագայում կառուցենք մեր տնտեսական հարաբերություններն ու ավելի զարգացնենք դրանք», - ասաց նա՝ նկատելով, որ իրականում երկու երկրների միջև առևտուրը շատ զարգացած չէ:

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարարը հայտնեց, որ 2023 թվականի վերջին տվյալներով՝ Ալբանիայից Հայաստան արտահանումը կազմել է շուրջ 5,8 միլիոն դոլար։

«Իհարկե, սա շատ չէ։ Բայց մենք ավելի քան կրկնապատկել ենք այս ծավալները, քանի որ 2019 թվականի դրությամբ այն կազմում էր ընդամենը 2,4 միլիոն դոլար», - ասաց Մանյանին։

Նա հավելեց, որ մյուս կողմից Ալբանիան ավելի քիչ է ներմուծում Հայաստանից, և իր կարծիքով՝ այդ հարցում երկու երկրներն աշխատանք պետք է կատարեն՝ փորձելով ավելի ակտիվացնել տնտեսական հարաբերությունները:

«Ես գիտեմ, որ երկու երկրներն էլ մեծ ներդրումներ են կատարում թվային ենթակառուցվածքի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ալբանիան, ես կասեի, առաջատար երկիր է ՏՏ ոլորտի զարգացումների արագ տեմպերով։ Մենք համարվում ենք այն երկրներից մեկը, որն ունի բազմաթիվ թվայնացված ծառայություններ։ Մեր հանրային ծառայությունների ավելի քան 95%-ը թվայնացված է, ինչը խոսում է այն ուշադրության մասին, որ երկրի ղեկավարությունը դարձնում է ՏՏ ոլորտի զարգացմանը», - ընդգծեց Օլթա Մանյանին՝ հավելելով, որ, հավանաբար, այս համատեքստում երկու երկրները կարող են շատ բան սովորել միմյանցից։

Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞ր ոլորտների համագործակցությունն է, որ ամենաշատն է հետաքրքրում երկու երկրների տնտեսական հարաբերություններում՝ Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանին ընդգծեց, որ այդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որում երկու երկրները կարող էին շատ բան փոխանակել:

«Իհարկե, մենք նաև շահագրգռված ենք հանքարդյունաբերությամբ և ունենք մի քանի օգտակար հանածոներ, որոնք արտահանում ենք աշխարհով մեկ: Ինչպես ասացի, այս պահի դրությամբ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալը մի քիչ փոքր է, բայց մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից», - իր խոսքում նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա իրականացնելու կարևորությանը, օրինակ, Հայաստանի պարագայում՝ փոխնախարարը նկատեց, որ Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է, բացի այդ երկրի համար մեկ այլ մարտահրավեր է դեպի ծով ելք չունենալու հանգամանքը։

«Այդուհանդերձ, ամբողջ գաղափարն այն է, թե ինչպե՞ս կարելի է մարտահրավերները վերածել հնարավորությունների: Այսպիսով, աշխարհագրական և ռազմավարական առումներով դուք շատ բարենպաստ դիրքում եք, քանի որ կարող եք որպես կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև: Դուք պետք է լիովին օգտվեք դրանից: Եվ դա անելու եղանակներից մեկն, իհարկե, ենթակառուցվածքների կառուցումն ու դրանց բարելավումն է, որպեսզի կարողանաք հօգուտ ձեզ օգտագործել աշխարհագրական այդ նպաստավոր դիրքը», - շեշտեց փոխնախարարը։

Օլթա Մանյանիի դիտարկմամբ՝ Ալբանիան էլ Հայաստանի նման տարբեր խնդիրներ ունի հարևանների հետ, բայց ենթակառուցվածքների կառուցման և, իհարկե, դեպի ծով ելք ունենալու շնորհիվ կարողացել է հաղթահարել մարտահրավերներն ու դժվարությունները:

«Ըստ իս՝ ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կարող է շրջադարձային կետ լինել երկրի տնտեսության համար: Բացի այդ, նաև այն ուշադրությունը, որ դուք ունեք թվայնացման և ՏՏ ոլորտի վրա, շատ կարևոր է, հատկապես մեր նման փոքր երկրների համար, երբ շատ չեն բնական ռեսուրսները կամ այլ ոլորտներ, որոնց վրա դուք կարող եք կենտրոնանալ։ Հետևաբար, աշխարհի հետ կապվելու տեսանկյունից սա հիանալի հնարավորություն է», - եզրափակեց փոխնախարարը։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է 26-ամյա երիտասարդի սպանության կազմակերպիչն ու կատարողները հայտնի են․ Քննչական կոմիտե Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ Երկրաշարժի «բեղավոր կռիս» Անդրանիկ Քոչարյան, թոռներիդ հետ կանգնելու ես Կիրանցի պատի տակ․ մանկավարժ (video) Աննան թող գա Գյումրի․ տեսնի՝ ինչ անբարոյականություն է տիրում․ լրագրողը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Աննա՛, ոնց ոչնչություն եղել ես, այդպես էլ մնալու ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկոլի այդ սարսափելի հայտարարությունից հետո ո՞նց ժողովուրդը չլցվեց փողոց․ քաղաքացի (video) Փաշինյան-Բլինքեն զրույցի սարսափելի հետևանքները․ ի՞նչ է թաքցնում Ալիևը․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանական ստորություններին պետք է պատասխանենք այս փաստերով․ պատմաբան Արմեն Այվազյան (video) Հիշու՞մ եք՝ Սուրեն Շահվերդյանին ինչ պատասխանեց Նիկոլը․․․ Հայկ Նահապետյան (video) Ռոբերտ Քոչարյանի աղջկա հետ այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք․ նորանշանակ փոխնախարարի արձագանքը (video) Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am