Սասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները

Երկրները պետք է տարբեր գործիքներ ունենան իրենց զինանոցում՝ իրենց թշնամիներին հակազդելու կամ թուլացնելու համար: Ամենահայտնի միջոցը ուժի կիրառումն է։ Սակայն Հայաստանն չի կարող դա հաջողությամբ անել իր թույլ զինված ուժերի պատճառով:

Մեկ այլ հնարավոր գործիք է թշնամի պետությունների ապակայունացումը՝ ներքին խռովություններ ստեղծելով և նրանց ճնշված փոքրամասնություններին հրահրելով:
Երրորդ գործիքը թշնամական ազգի և նրա դաշնակիցների միջև պառակտում առաջացնելն է՝ օգտագործելով «բաժանիր և տիրիր» հայտնի մեթոդը: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական հարևաններով՝ Ադրբեջան և Թուրքիա, որոնք իրենց անվանում են «մեկ ազգ, երկու պետություն»: Հետևաբար, Հայաստանը պետք է փորձի սեպ խրել նրանց միջև՝ խորացնելով նրանց տարաձայնությունները, երբ առաջանան նման հնարավորություններ։

Վերջին 30 տարիների ընթացքում առնվազն երեք անգամ Հայաստանի երկու թշնամիները հակասության մեջ են եղել միմյանց հետ։

Առաջին հնարավորությունը եղել է 1995 թվականի մարտին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի որոշ խմբակցությունների աջակցությամբ, փորձեցին պետական հեղաշրջում իրականացնել նախագահ Հեյդար Ալիևի դեմ: Նրանք ցանկանում էին իշխանության վերադարձնել նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, որին Ալիևը տապալել էր 1993 թվականին:
Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը, որի գլխավոր օգնականները ներգրավված էին հեղաշրջման մեջ, կանաչ լույս վառեց նախագահ Ալիևից ազատվելու համար։ Հեղաշրջումը խափանվեց, երբ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը տեղեկացավ դավադրության մասին և զգուշացրեց նախագահ Ալիևին։ Ըստ Վիքիպեդիայի՝ հեղաշրջման փորձը «հրահրեց դիվանագիտական ճգնաժամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։

Սա բաց թողնված հնարավորություն էր Հայաստանի կառավարության համար 1995 թվականին՝ օգտվելու հեղաշրջման փորձից և դրա հետևանքով Ադրբեջանում ստեղծված քաոսից՝ երկու թշնամիներին միմյանցից ավելի հեռացնելու համար՝ հրապարակայնացնելով և շեշտադրելով պառակտումը:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկրորդ ճգնաժամը տեղի ունեցավ 2009 թվականին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, որոնք նախատեսում էին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում, այդ թվում՝ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հայ-թուրքական սահմանի բացում և Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողովի ձևավորում։ Այս Արձանագրությունները միջնորդել էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Ադրբեջանը դեմ էր Արձանագրություններին` մտավախություն ունենալով, որ եթե Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, դա կթուլացնի Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա Արցախյան հակամարտության հարցում:

Թուրքիան հայտնվել էր մի քանի հակասական շահերի միջև․
1) Թուրքիան ցանկանում էր իր սեփական շահը հետապնդել, որը Հայաստանի հետ նրա հակամարտող հարաբերությունների մեղմացումն էր՝ վերացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հայկական վաղեմի պահանջները.
2) Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից ճնշում էր գործադրվում Թուրքիայի վրա այդ Արձանագրությունները վավերացնելու համար.
3) Ադրբեջանը՝ Թուրքիայի կրտսեր գործընկերը, սկզբում դիվանագիտական ճնշում գործադրեց Թուրքիայի վրա, իսկ հետագայում սպառնաց դադարեցնել գազի արտահանումը կամ բարձրացնել դրա գինը։ Երբ դա ցանկալի արդյունք չտվեց, Ադրբեջանը փակեց Բաքվում թուրքական ֆինանսավորմամբ գործող մի քանի մզկիթներ և հանեց թուրքական դրոշները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը «ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի ազգային շահերին և ստվերում է պատմական խորը արմատների վրա կառուցված Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների ոգին»:

Եվս մեկ անգամ, Հայաստանը այս հակամարտության մեջ ընդամենը հանդիսատես էր: Ի վերջո, Թուրքիան հանձնվեց ադրբեջանական ճնշումներին և հրաժարվեց վավերացնել Արձանագրությունները:

Անկարայի և Բաքվի միջև երրորդ վեճը տեղի է ունենում այս պահին, երբ նախագահ Էրդողանը խայտառակեց Ադրբեջանին՝ հուլիսի 28-ին հայտարարելով. «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը պետք է անենք Իսրայելի հետ։ Մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք այս քայլը կատարելու համար»:

Ադրբեջանի պաշտոնյաները վճռականորեն դեմ արտահայտվեցին Էրդողանի հայտարարությանը, քանի որ այն բացահայտում էր ադրբեջանական առասպելն այն մասին, որ նրանք հաղթել են Արցախյան պատերազմում առանց որևէ արտաքին օգնության: Փաստն այն է, որ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանին աջակցել են թուրք զինվորականները և հրամանատարները, ինչպես նաև հազարավոր ջիհադիստ վարձկանները, որոնց Թուրքիան Սիրիայից բերել էր Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

Չնայած ադրբեջանական հերքումներին, Էրդողանը շարունակեց կրկնել իր հայտարարությունը՝ Արցախյան հակամարտության մեջ թուրքական բանակի ներգրավվածության մասին: Օգոստոսի 1-ին նա ասաց. «Ադրբեջանի Ղարաբաղում, մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրեցինք թշնամու ուժերը»։

Ադրբեջանի պաշտոնական թերթն արձագանքեց խմբագրականում. «Մեր ժողովուրդը, բանակը և հրամանատարը հիասթափությամբ և խորը ցավով են նայում մեր օրինական հաղթանակին հավակնելու և տեր կանգնելու փորձերին։ Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհինն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ։ Ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետներն են Գերագույն գլխավոր հրամանատար Ալիևը և ադրբեջանական բանակը»։ Ադրբեջանական պաշտոնական թերթը Էրդողանի խոսքերը որակեց որպես «ծանր բարոյական հարված»։
Բաքուն Թուրքիայի հետ իր անհամաձայնությանը հետամուտ եղավ դիվանագիտական ուղիներով։ Հուլիսի 29-ին Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպեց Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայի հետ՝ բողոքելով Էրդողանի հայտարարությունից։ Այնուհետև, Մամեդովը հաջորդ օրն այցելեց Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջիին, որպեսզի երկրորդ անգամ բողոքի Էրդողանի հայտարարության կապակցությամբ։

Բարեբախտաբար, Հայաստանի վարչապետն արձագանքեց Ադրբեջան-Թուրքիա այս վերջին վեճին՝ պատասխանելով լրագրողների հարցին օգոստոսի 31-ի իր ասուլիսում. «44-օրյա պատերազմի ընթացքում [2020թ․] բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, մեր հետախուզությունը տեսել էին թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատայիններ, Թուրքիայի բարձրաստիճան սպաներ։ Եվ եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդեցին լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Եվ պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները եղել են օդում, բառիս բուն իմաստով, և Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարքերը եղել են օդում և սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից»։
Ժամանակակից պատերազմները միայն զենքով չեն վարվում։ Ազգերը նաև հոգեբանական պատերազմ են վարում, տարածում են ապատեղեկատվություն, ներքին խռովություններ հրահրում թշնամական երկրներում ու ձեռնարկում բաժանիր և տիրիր մարտավարություն: Հայաստանը պետք է օգտագործի այս բոլոր գործիքները՝ իր թշնամիներին թուլացնելու և իր ազգային շահերը պաշտպանելու համար:

Եթե Հայաստանն այդպիսի մասնագիտացված գործողությունների փորձ չունի, կան խորհրդատվական ընկերություններ, որոնց Հայաստանը կարող է վարձել՝ զենքի վրա ծախսվող միլիոնների մի փոքր մասի դիմաց՝ թշնամուն ներսից տկարացնելու համար:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է 26-ամյա երիտասարդի սպանության կազմակերպիչն ու կատարողները հայտնի են․ Քննչական կոմիտե Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ Երկրաշարժի «բեղավոր կռիս» Անդրանիկ Քոչարյան, թոռներիդ հետ կանգնելու ես Կիրանցի պատի տակ․ մանկավարժ (video) Աննան թող գա Գյումրի․ տեսնի՝ ինչ անբարոյականություն է տիրում․ լրագրողը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Աննա՛, ոնց ոչնչություն եղել ես, այդպես էլ մնալու ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկոլի այդ սարսափելի հայտարարությունից հետո ո՞նց ժողովուրդը չլցվեց փողոց․ քաղաքացի (video) Փաշինյան-Բլինքեն զրույցի սարսափելի հետևանքները․ ի՞նչ է թաքցնում Ալիևը․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանական ստորություններին պետք է պատասխանենք այս փաստերով․ պատմաբան Արմեն Այվազյան (video) Հիշու՞մ եք՝ Սուրեն Շահվերդյանին ինչ պատասխանեց Նիկոլը․․․ Հայկ Նահապետյան (video) Ռոբերտ Քոչարյանի աղջկա հետ այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք․ նորանշանակ փոխնախարարի արձագանքը (video) Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am