Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ) ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։

Հաշվի առնելով արձանագրված թերությունները Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։

Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։

Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։

Ստեղծված իրավիճակում հարկ է նկատել, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։

Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել դրանց շահագործումը։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է 26-ամյա երիտասարդի սպանության կազմակերպիչն ու կատարողները հայտնի են․ Քննչական կոմիտե Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ Երկրաշարժի «բեղավոր կռիս» Անդրանիկ Քոչարյան, թոռներիդ հետ կանգնելու ես Կիրանցի պատի տակ․ մանկավարժ (video) Աննան թող գա Գյումրի․ տեսնի՝ ինչ անբարոյականություն է տիրում․ լրագրողը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Աննա՛, ոնց ոչնչություն եղել ես, այդպես էլ մնալու ես․ Արմինե Ադիբեկյան (video) Նիկոլի այդ սարսափելի հայտարարությունից հետո ո՞նց ժողովուրդը չլցվեց փողոց․ քաղաքացի (video) Փաշինյան-Բլինքեն զրույցի սարսափելի հետևանքները․ ի՞նչ է թաքցնում Ալիևը․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանական ստորություններին պետք է պատասխանենք այս փաստերով․ պատմաբան Արմեն Այվազյան (video) Հիշու՞մ եք՝ Սուրեն Շահվերդյանին ինչ պատասխանեց Նիկոլը․․․ Հայկ Նահապետյան (video) Ռոբերտ Քոչարյանի աղջկա հետ այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք․ նորանշանակ փոխնախարարի արձագանքը (video) Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am