«Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել, քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր». ադրբեջանցիները շարունակում են դժգոհել Անկարայի հայտարարություններից

Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող այն հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


X-ի իր սոցհարթակում Նորվեգիայում ապրող մի ադրբեջանցի թեմայի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել, գրելով՝ «Ես նման իրավիճակի մեջ չեմ ընկնի»:

Նկարում եղած երկխոսությունը թարգմանաբար կարող եք տեսնել ստորև.

Ադրբեջանցի – Բարև։

Թուրք – Մենք չլինեինք՝ Ղարաբաղը չէիք կարողանա վերցնել։

Թուրքեր – Ռեյիսը (Էրդողանին տրվող պատվանունն է, նշանակում է նաև նախագահ) չլիներ՝ Ղարաբաղը ձեր երազում կտեսնեիք։ Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել։ Քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող գործողություններին և հավատարիմ մնալով հոկտեմբերի 7-ից ի վեր պետական մակարդակում որդեգրված հակասեմական գործելաոճին, հերթական անգամ սպառնալիքներ էր հնչեցրել իսրայելական վարչակազմի ղեկավար Բենյամին Նեթանյահուի հասցեին:

Այս համատեքստում Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ: Վերջինիս խոսքերի ենթատեքստը, ադրբեջանական տիրույթում ի դերև հանվելով, պատճառ էր դարձել մեծ դժգոհությունների: Այն ընդհանուր առմամբ ընկալվել էր այնպես, թե թուրքական կողմի աջակցությամբ, զենքով և անմիջական միջամտությամբ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Ասել է թե՝ «Թուրքիայի շնորհիվ»:

դիտվել է 1556 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am