Մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, էկոնոմիկայի նախարարությունից էլ ասում են՝ իրենց գործառույթների մեջ չի մտնում. Գառնիկ Դանիելյան

Կիրանց տանող նոր ճանապարհին ադրբեջանցի և հայ սահմանապահների վեճը ևս մեկ ապացույց է, որ այն ինչ կատարվել է Կիրանցում՝ սահմանազատում և սահմանագծում չէ, այլ՝ միակողմանի զիջում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ավելացնելով, որ միակողմանի զիջել են ադրբեջանցիներին, հիմա էլ նրանք ասում են, որ նոր կառուցված ճանապարհն իրենց տարածքով է անցնում։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին միջադեպ էր գրանցվել Կիրանցում՝ հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ. Վերջիններս պնդել են, թե նոր կառուցվող ճանապարհն անցնում է, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքով։

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ադրբեջանցիներն ամենևին էլ խնդիր չունեն խաղաղ գոյակցել Հայաստանի հետ, ամեն անգամ մի պատրվակ, պատճառ բերելու են՝ կոնֆլիկտ հրահրելու, մի իրավիճակ ստեղծելու համար, որ կիրանցի մեր հայրենակիցների համար այդտեղ բնակվելն անհնար լինի ու մարդիկ ստիպված դուրս գան։ Սա այնքան ակնհայտ է։ Մենք միշտ ենք զգուշացրել, որ ադրբեջանցին չի կարող այդտեղ գալ ու խաղաղ ապրել, անընդհատ նման միջադեպեր են տեղի ունենալու»։

Նա նաև հայտնեց, որ այս պահին ճանապարհի շինարարությունը շարունակվում է, սակայն որևէ երաշխիք չկա, որ վաղը նույն իրավիճակը չի լինելու։

Դանիելյանի փոխանցմամբ՝ հայկական վերահսկողության տակ մնացած հողերում ցորենի դաշտերը ադրբեջանցիները հնձել են։ «Այսինքն, մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց մարդիկ այսօր դրանից էլ են զրկված։ Սա մեծ խնդիր է, մարդիկ զրկվել են արոտավայրերից, իրենց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, տարածքները անվտանգ չեն, սեպտեմբերից էլ երեխաները պետք է դպրոց գնան, ու դեռ պարզ չի, թե ինչ անվտանգային պայմաններում են գնալ-գալու։ Մարդիկ վստահ են եղել, որ այդ ցորենը, որ իրենց ձմեռվա պաշարն է, հնարավորություն են ունենալու հավաքել, բայց այսօր դրանից էլ են զրկված։ Հիմա ինչպե՞ս կարող է այդտեղ նորմալ կյանք լինել։ Եթե կարծում են, որ այնտեղ կարող է նորմալ կյանք լինել՝ ՔՊ-ականները թող գնան ապրեն իրենց երեխաներին էլ այդտեղ դպրոց ու մանկապարտեզ տանեն»։

Դանիելյանը տեղեկացրեց, որ ցորենի հետ առաջացած խնդրի շուրջ նամակ է հղել էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Թե ինչն է իրենց գործառույթների մեջ մտնում՝ չգիտեմ։ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարելուց հետո այն մտել է էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ»։

Դանիելյանն ընդգծեց, այն, ինչ արել են Արցախում՝ Ադրբեջանը փորձելու է նույնն իրականացնել Հայաստանում։ «Նրանք, ովքեր ջայլամի քաղաքականություն են վարում ու չտեսնելու են տալիս, թե ինչ է կատարվում, շատ շուտով կտեսնեն իրավիճակի լրջությունը։ Շուտով կտեսնեք, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը ևս իրականացվում է ու 300.000 հայ է բնակվում արդեն Հայաստանում»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Սարոյան Արման, քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը, այս հարցով էլ դիմիր դատարան. Ֆարմանյան Փետրվարի 8-ին Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունվարի 24-30-ը Ֆրանսիան կոչ է անում Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում անկայունացումից խուսափելու համար Ինչո՞ւ հայ-ամերիկյան կանոնադրությունը չի դրվում վավերացման, ինչպես սահմանազատման հանձնաժողովինն արվեց. Հակոբ Բադալյան «Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է միջուկային անվտանգության ռիսկերի մասին՝ Ուկրաինայի էներգահամակարգում խնդիրների պատճառով Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ռուսաստանում ձերբակալել են բարձրաստիճան սպայի վրա կրակողին ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ Մահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն. Արա Այվազյան «Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան «Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am