Փետրվարի 8-ին Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «SOS! ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է» կարգախոսով, գրում է jnews.ge-ն:

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկն է հասարակական գործիչ, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի նախկին տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի նախկին ղեկավար Լևոն Չիդիլյանը: Այս հանրահավաքի կազմակերպմանը միացել են նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ և կազմակերպություններ:

Միջոցառման նկարագրությունում մասնավորապես նշված է.

«Վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից:
Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձեռբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:
Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում:
ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ է անում ոչնչացնել համայն հայության Մայր Եկեղեցին՝ պառակտելով համասփյուռ հայությանը, սեպ խրելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միջև, բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին ։

Կոչ ենք անում վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում։

Հասցե՝ Թբիլիսի, Ավլաբարի, Արմազի փողոց 18»։

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am