Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»:

Փաստենք, որ ոչ միայն մինչև հուլիսի 1-ը, այլև մինչ օրս տեղեկություն չկա այն մասին, որ «սահմանազատող-սահմանագծող» կողմերը հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքներն ավարտին են հասցրել և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը: Չկա՛ նման բան: Ապրիլի 19-ից հետո՝ մայիսի 15-ին, եղել է ևս մեկ՝ 9-րդ հանդիպումը, որտեղ կրկին քննարկել են կատարված աշխատանքները կամ, ավելի ճիշտ, Ադրբեջանին հայրենիք հանձնելու դավադիր գործարքը, և վերջ:

Ինչո՞ւ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Պարզ է՝ նշված ժամկետների ու պայմանավորվածությունների մասին հայտարարությունները հայ հասարակության աչքին թոզ փչելու համար են, խաբելու, որ գործընթացը, իբր, ընթանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի և ձևաչափերի հիման վրա, և, որ ամեն ինչ երկկողմանի է:

Իրական գետնի վրա, ինչպես տեսնում ենք, գործընթացը, որն իրականում ՀՀ տարածքների դավաճանաբար հանձնում-շանտաժներով զավթում է, ընթանում է այնպես, որ շահում է միմիայն Ադրբեջանը:

Տպավորություն է՝ Ալիևի դիմաց կանգնածը ոչ թե ինքնիշխան պետության ղեկավարն է, այլ Մինգեչաուրի քաղաքագլուխը, ով հլու-հնազանդ կատարում է Բաքվի որոշումները:

Հավելենք, որ նշված հարցադրումներն ուղարկել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, և պատասխաններն ստանալուն պես կներկայացնենք: Մհեր Գրիգորյանին հարցրել ենք նաև, թե նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում:

Եվ վերջում ապագայի համար հռետորական հարցեր. արդյո՞ք Ադրբեջանի՝ օրավուր ավելացող նախապայմանների ու շանտաժների պայմաններում թույլատրելի է իրականացնել սահմանազատում-սահմանագծում, և արդյո՞ք նման պայմաններում իրականացվող գործընթացն ունի իրավական ուժ»:

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար Նկատե՞լ եք՝ ընդդիմությունն արդեն վախենում է Նիկոլի անունը տալ․ Անժելա Թովմասյան (video) Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ «Հետք» Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց Դու տակա՛նք, գործակալ լինելով՝ Ռուբեն Վարդանյանի՞ն ես գործակալ հանում․ քաղաքացի (video) Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով Նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գալ, նշանակում է թուրքին բերել․ Հայկ Այվազյան (video) Նիկոլը հասկացել է՝ Պուտինին չի կարող ֆռացնել․ զանգեր են եղել․ Ռոբերտ Մարգարյան (video) Նախագա՛հ եք, պատգամավո՛ր եք, ի՞նչ եք․․․ խոսե՛ք․ Գառնիկ Իսագուլյան (video) Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում՝ բերման ենթարկել ՍԴ դատավորին Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են. Նոր գերեզմանոց են հիմնել. «Հրապարակ» ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը «Խելագարություն է ձեր հետ երկիր ունենալը», «կոռեկտ եղե՛ք»․ լարված քննարկում ԱԺ-ում (video) Մոնղոլիան, Միջազգային քրեական դատարանի անդամ լինելով հանդերձ, չի ձերբակալել Պուտինին Բագրատ Սրբազան, ո՞վ է Սուրեն Պետրոսյանին բերել ձեր կողքը․ Անժելա Թովմասյան (video) Россия была права в вопросе армянской клубники Զինծառայողին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը՝ նրան պարբերաբար նվաստացնելով. Քննչական կոմիտե Զելենսկին երազում է, որ Ռուսաստանին գերի ընկնել (video) ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և նրա տիկնոջ հայտարարագրերն ու նրանց հարսանիքի առատաձեռն հյուրերը. 168.am Экс-главком ВСУ метит на кресло президента Украины Վանաձորի գլխավոր ճարտարապետը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը: Բանախոսը կներկայացնի իր ծրագիրը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am