ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և նրա տիկնոջ հայտարարագրերն ու նրանց հարսանիքի առատաձեռն հյուրերը. 168.am

Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին փաստաբանական ծառայություններ մատուցող Ռուստամ Բադասյանը սեփական թիմի՝ իշխանական աթոռներին ամրապնդումից հետո արագորեն լծվեց իր քաղաքական կենսագրությունը կառուցելու գործին․ նա նախ ստանձնեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը, ապա՝ Արդարադատության նախարարի, իսկ 2021 թվականի օգոստոսից՝ ՊԵԿ նախագահի։
Այս ընթացքում, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2024 թվականի հայտարարագրի, ՊԵԿ նախագահը հասցրել է գնել 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքում բնակարան, որը գնել է 2020 թվականի նոյեմբերին և տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։

ՊԵԿ նախագահի հայտարարագրած դրամական միջոցները

Ռուստամ Բադասյանի բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարում՝ 2023 թվականի տարեսկզբին, կազմել են 2 միլիոն 747 267 դրամ և 47 եվրո, իսկ տարեվերջին՝ 259 դոլար, 35 եվրո և 1 միլիոն 431 917 դրամ։ Նա նաև հայտարարագրել է մինչև 30 հազար դրամ էլեկտրոնային հաշիվներ։

Տարին բարեբեր է եղել Ռուստամ Բադասյանի համար, իսկ հյուրերը՝ առատաձեռն

Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 35 միլիոն 071 731 դրամ եկամուտները գոյացել են ՊԵԿ-ից ստացած 23 միլիոն 377 108 դրամ աշխատավարձից և 4 միլիոն 901 229 դրամ այլ եկամուտներից։

Եկամուտների մյուս բաժինը՝ 950 եվրոն, 5300 դոլարը և 4 միլիոն 340 000 դրամը, ապահովել են հարսանիքի հյուրերը՝ նվերների տեսքով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլն ավետել էր, որ ՊԵԿ նախագահը 2023 թվականին նորից է ամուսնացել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
ՊԵԿ նախագահը հայտարարագրում նշել է՝ 35 միլիոն 226 254 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Ի դեպ, տարվա ընթացքում Ռուստամ Բադասյանը վարկի մարմանն է ուղղել 6 միլիոն 468 064 դրամ։

Հաշվետու տարում 5 միլիոն 314 381 դրամ էլ կազմել է պաշտոնյայի՝ հանգստին ուղղված ծախսը, իսկ ևս 4 միլիոն 600 000 դրամ միանվագ ծախսի բովանդակությունը չի մատնանշվել։

Ռուստամ Բադասյանը 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում վերահաստատել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն իր անդամությունը։

Պաշտոնյայի կինը՝ Կարինե Լալաֆարյանը, հայտարարագրել է տպավորիչ միջոցներ

Ռուստամ Բադասյանի տիկնոջ հայտարարագրում նշվում է 2019 թվականին ձեռք բերված «Մազդա» մակնիշի մեքենայի, ինչպես նաև՝ 2021 թվականից բրիտանական ֆոնդերից մեկում արված ներդրման մասին, որի արժեքը տարեսկզբին կազմել է 9 012.17, իսկ տարեվերջին՝ 17 079.87 ֆունտ ստեռլինգ։ Նա նաև հայտարարագրել է շուրջ 12 հազար դոլարի չափով բանկային ավանդներ:

Կարինե Լալաֆարյանի դրամական միջոցները․ պաշտոնյայի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 600 եվրո, 141 900.86 դրամ, 18,029.06 դոլար, 5 միլիոն 114 881.61 դրամ, տարեվերջին՝ 600 եվրո, 44,145.27 դրամ, 18,029.06 դոլար և 5,340,917.51 դրամ։ ՊԵԿ նախագահի կնոջ հաշվետու տարվա՝ 18 միլիոն 839 611 դրամ եկամուտներն էլ գոյացել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացած աշխատավարձից։

168.am

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Հիշու՞մ եք՝ Սուրեն Շահվերդյանին ինչ պատասխանեց Նիկոլը․․․ Հայկ Նահապետյան (video) Ռոբերտ Քոչարյանի աղջկա հետ այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք․ նորանշանակ փոխնախարարի արձագանքը (video) Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video) Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am