Հոգևոր ուժը միջնաբերդն է Հայոց ինքնության, հոգևոր ինքնիշխանության
Մայր աթոռի թանգարանների ևարխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը անդրադարձել է Մատենադարան այցին․
«Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մասնակից եղանք Մաշտոցյան Մատենադարանում հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների հանդիպում-քննարկմանը. փոխհամագործակցության խորացում՝ ի նպաստ համատեղ գիտական հետազոտությունների, ձեռագիր հավաքածուների վերականգնման և թվայնացման միասնական օրակարգի ձևավորմանը:
Հոգևոր այս ուժը՝ ի գլուխ աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, միջնաբերդն է Հայոց ինքնության, հոգևոր ինքնիշխանության, հույսի, լույսի, զորեղության և հարատևության»,- գրել է նա։