«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել

Երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել: ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ այդ 3 քաղաքացիները և Երևանի բնակիչ 64-ամյա Գնել Ա․-ն հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով մեկնել են Ռուբինյանց փողոցի թիվ ենթակայաններից մեկը, որտեղից, իբրև թե, հրդեհի ահազանգ է եղել: Տեղում պարզվել է, որ հրդեհ չի եղել և մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել են նրանց վրա, և ծեծի են ենթարկել Սերյոժա Ե․-ին, Սևակ Վ․-ին, Վահան Զ․-ին և Գնել Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է, որ ծեծի ենթարկող անձանցից են ոմն Քանաքեռցի Սայաթի որդի Արտյոմը, Երևանի բնակիչ 44-ամյա Վլադիմիր Մ․-ն և 45-ամյա Հայկ Դ․-ն, ում ձեռքին այդ պահին եղել է հրազենին նմանվող առարկա:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները և մասնակիցների տվյալները պարզելու ու մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ավինյանն ուղարկում է ամենաչոր մեթոդներով պայքարի․․․ (video) «Volkswagen»-ը Դավիթաշենի կամրջի վրա վրшերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձում էր փոխել վնասված անվադողը ՀՐԱՏԱՊ․ Ալիևը միացրել է Սյունիքի հանձնման ժամանակացույցը․ Նաիրա Զոհրաբյան (video) Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում Բողոքի ակցիայի մասնակից բնակիչներից 4-ը բերման են ենթարկվել Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 2 Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 1 «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում իրավիճակը լարված է (video) Շարժումը փոխել է ժողովրդի մոտավորապես 25 տոկոսին․ ձնագնդու պես պետք է փոխվի․ բյուրականցի (video) Եթե չեք վախենում ու ազատ քաղաքացի եք, միացեք Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Էս ո՞նց եք խփում, 120 ոստիկան է հավաքվել. բնակիչները բողոքում են Ազատության պողոտայում նորակառույցի շինարարության դեմ Գիշերային ակումբում հալիձորցին դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Օշականում․ մարդիկ կոնկրետ հարցեր ու պահանջներ ունեն (video) ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ ոստիկանները խոսացողների գլխին էին խփում և տանում (video) ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված․ Անդրանիկ Թևանյան Վարչապետի տուն կմտնեմ, եթե ընտանիքիս անդորրը խանգարեն,սպեցը բնակիչներին է ջարդում․ լարված իրավիճակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ստրու՛կ, ճո՛րտ, գնացել էիր Կիրանց քո արածով հպարտանալու՞․ Սրբազանը՝ Նիկոլին (video) Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am Միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է․ 168․am Նիկոլի նման չարիքից պետք է ձերբազատվենք ու վե՛րջ․ Բյուրականի բնակիչը՝ Սրբազան շարժման անդամներին (video) Եռաբլուրում երջանկացած Լուլուին զոհված զինծառայողների մայրերն ուղարկեցին համապատասխան տեղը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am