Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում

ԱԺ ղեկավարությունը Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում էր կայացրել ԱԺ պատգամավորներին հերթական պարգևավճարները հանձնել: ԱԺ-ն, ի դեպ, ամեն անգամ առիթներ է ման գալիս, երեսփոխաններին նման «պարգևներ» տրամադրելու համար:

Ինչպես հայտնի, ընդդիմադիր խմբավորումները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ստանալիք պարգևավճարները տրամադրելու են բարեգործական կենտրոններին: Թվում էր, թե այս շարքային ժեստին պիտի որ արձագանքեին նաև իշխող թիմի ներկայացուցիչները: Մանավանդ, որ սկսած 2018-ից, սրանք օր ու գիշեր հայտարարում էին, թե իբր «մտածում են բացառապես ժողովրդի մասին» և ընդհանրապես «սիրում և պաշտում են» ժողովրդին:

Սակայն ՔՊ-ականները զարմանալիորեն չմիացան այդ քայլին, թեև թվում էր, թե ընդդիմության կողմից այս ժեստը պիտի որ նրանց նույնպես դուր գար:

Շատերը կարող են մտածել, որ իշխող թիմը չուզեց ձայնակցել ընդդիմությանը, որպեսզի չստացվի, թե «ժողովրդահաճո»-ի դերը զիջել են իրենց մրցակիցներին:

Սակայն բանից պարզվում է, որ վիճակը շատ ավելի կենցաղային բնույթ ունի, քան մենք կարծում էինք, և դա բացահայտեց իշխող թիմի «Գիքորի» դերն ստանձնած ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոստովանեց բառացիորեն հետևյալը, թե ինչու չի միացել ընդդիմության քայլին իր հասանելիք այս մեկ պարգևավճարը բարեգործությանը տրամադրելու առումով. «... ես 62 տարեկան եմ և հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»:

Փաստացի Հովիկ Աղազարյանը բացահայտեց իշխող թիմի սոցիալ-տնտեսական հիմնավորումների բազիսը ու ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխող թիմի ներկայացուցիչների համար , իրենց «հիփոթեքը փակելու» խնդրից ավելի մեծ արժեք չկա: Սա է նաև Նիկոլ Փաշինյանի իրավատնտեսական բազան խորհրդարանում:

Աղազարյանը դրանով փորձում էր «հիմնավորել», թե տեսեք՝ ինչ «ազնիվ կյանքով են ապրում ՔՊ-ականները», կողմնակի եկամուտներ չունեն, որոնց համար էլ այդ լրացուցիչ պարգևավճարները ինչքան կարևոր են իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:

Աղազարյանը ուզում էր մի բան ցույց տալ, սակայն ինչպես միշտ, այլ բան ստացվեց:

Նույնիսկ հանրության ամենավերջին թերզարգացածի համար, պարզ պիտի դառնա Աղազարյանի խոսքերից հետո, որ Փաշինյանի թիմի համար, իրենց շահերը առաջնային են, այսպես ասած՝ իրենց անհատական «կարմիր գծերն են»:

Իսկ դրանից կարելի է նաև հասկանալ, որ կոնկրետ Փաշինյանի համար էլ իր «կարմիր գիծը» նույնպես ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ և դա բացառապես իր իշխանության պահպահման խնդիրն է, քանի որ փողի և ֆինանսների խնդիր նա չունի:

Շնորհակալություն Աղազարյանին, որ նա հերթական անգամ հիշեցրեց դրա մասին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր Հարցիս կոնկրետ պատասխանեք․ դուք էլ հո Ալեքսանդր Սիրունյանը չե՞ք․ Արթուր Խաչատրյան Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց... թեժ իրավիճակ դատարանում (video) Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video) Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am