Ռուսաստանը Կովկասից ոչ մի տեղ չի գնա. Արթուր Աթաև

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ինքը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Փորձագետի խոսքով՝ Պուտինը հայտարարում է այն ուղերձը, որն ունի իրական դիվանագիտական ուրվագծեր։

«Ռուսաստանը Կովկասից ոչ մի տեղ չի գնա։ Ռուսաստանը ամենամեծ պետությունն է, որն անմիջական կապ ունի Կովկասյան տարածաշրջանի հետ։ Ուստի Վլադիմիր Պուտինը շեշտը դնում է թե՛ աշխարհաքաղաքականության, թե՛ աշխարհագրության վրա։ Այսինքն՝ այս առումով նա ոչ մի նոր բան չի ասել Ալեքսանդր Առաջինի և Նիկոլայ Առաջինի ժամանակներից ի վեր, ուստի վեկտորը մնում է նույնը։

Անդրկովկասում խոշոր հակամարտությունների լուծմանը ինչ-որ կերպ մասնակցելու Եվրոպական էլիտաների ողջ ցանկությամբ հանդերձ, նրանք ո՛չ դիվանագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ փորձ այդ հարցում։ Նախկին էլիտաները գնացել են, իսկ ներկայիս եվրոպական քաղաքական էլիտաները շատ ներքին խնդիրներ ունեն, շատ են հակասական քաղաքական վեկտորները։

Այդ պատճառով Պուտինը հայտարարում է այն ուղերձը, որն ունի իրական դիվանագիտական ուրվագծերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում կան մասնագետներ, որոնք կարող են հանդես գալ որպես միջնորդներ և կարող են իրականացնել Արևմուտքին այլընտրանք քաղաքական վեկտոր Անդրկովկասում», - ասել է Աթաևը։

Նա նաև նշել է՝ պետք է նայել, թե վերջին շրջանում քանի անգամ Է Պուտինը հանդիպել Ալիևի և Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավի հետ՝ չնայած հարաբերությունների սառեցմանը։

«Դա օբյեկտիվ իրականություն է։ Այնտեղ, որտեղ կա նման լուրջ տնտեսական համագործակցություն, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի քաղաքական և տնտեսական գործընկերները, տվյալ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, առնվազն կոշտ, ագրեսիվ և ռազմական դիմակայության վիճակում չլինեն», - եզրափակել է Աթաևը։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ավինյանն ուղարկում է ամենաչոր մեթոդներով պայքարի․․․ (video) «Volkswagen»-ը Դավիթաշենի կամրջի վրա վրшերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձում էր փոխել վնասված անվադողը ՀՐԱՏԱՊ․ Ալիևը միացրել է Սյունիքի հանձնման ժամանակացույցը․ Նաիրա Զոհրաբյան (video) Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում Բողոքի ակցիայի մասնակից բնակիչներից 4-ը բերման են ենթարկվել Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 2 Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 1 «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում իրավիճակը լարված է (video) Շարժումը փոխել է ժողովրդի մոտավորապես 25 տոկոսին․ ձնագնդու պես պետք է փոխվի․ բյուրականցի (video) Եթե չեք վախենում ու ազատ քաղաքացի եք, միացեք Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Էս ո՞նց եք խփում, 120 ոստիկան է հավաքվել. բնակիչները բողոքում են Ազատության պողոտայում նորակառույցի շինարարության դեմ Գիշերային ակումբում հալիձորցին դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Օշականում․ մարդիկ կոնկրետ հարցեր ու պահանջներ ունեն (video) ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ ոստիկանները խոսացողների գլխին էին խփում և տանում (video) ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված․ Անդրանիկ Թևանյան Վարչապետի տուն կմտնեմ, եթե ընտանիքիս անդորրը խանգարեն,սպեցը բնակիչներին է ջարդում․ լարված իրավիճակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ստրու՛կ, ճո՛րտ, գնացել էիր Կիրանց քո արածով հպարտանալու՞․ Սրբազանը՝ Նիկոլին (video) Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am Միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է․ 168․am Նիկոլի նման չարիքից պետք է ձերբազատվենք ու վե՛րջ․ Բյուրականի բնակիչը՝ Սրբազան շարժման անդամներին (video) Եռաբլուրում երջանկացած Լուլուին զոհված զինծառայողների մայրերն ուղարկեցին համապատասխան տեղը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am