Ալիևը կարողանում է հայի ձեռքով իր իսկ մայր օրենքից հանել Արցախ բառը. Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևի նոր պայմաններն ու դրանց հետևանքները…

Ալիևն Ադրբեջանում Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հստակեցրեց արդեն իսկ բոլորիս հայտնի 1 առանցքային և 1 օժանդակ պայման (2-րդն առաջ կգա, երբ Հայաստանը բավարարի առաջին պայմանը):

Եթե դրանք Հայաստանը չբավարարի՝ «խաղաղության պայմանգիրը» նա չի ստորագրի:

* Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը,

* Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար:

Ընդ որում, երկրորդին Ալիևն անդրադարձ կատարեց կանադացի դիվանագետի ուղիղ այն հարցին, թե հայերի Արցախ վերադարձի իրավունքի ապահովման ինչպիսի՞ նախադրյալներ կան։

Ալիևը շեշտեց, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար և որ պետք է ապահովել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։

Ըստ նրա՝ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջին անգամ՝ 1988 թվականին, Հայաստանի տարածքում ենթարկվել է էթնիկ զտումների, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է:

Ստացվում է, եթե ըստ Ալիևի, «խաղաղության պայմանագրի» ամենակարևոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», (չնայած, որ դա բնավ այդպես չէ) ավելին՝ անգամ, եթե ընդունենք, որ այդ պայմանը բավարարվում է, սակայն գործնականում նման սցենարի «հավանականությունը» այնուամենայնիվ պահպանվում է, ապա վերջինս պետք է նվազագույնը այդքանը գիտակցի ու հասկանա, որ նման «ուլտիմատումի» բավարարման պարագայում անգամ նա իրեն ու իր երկրին այդուհանդերձ չի ձերբազատում հայկական հնարավոր ռևանշից:

Բայց դրանով նա գոնե կարողանում է հայի ձեռքով իր իսկ մայր օրենքից հանել Արցախ բառն ու Արցախի հետ կապող ցանկացած դրույթ ու հիշատակում:

Եվ հետո, եթե Հայաստանը դեռևս մերժում է այդ ուլտիմատումը՝ պատճառաբանելով, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, որն անթուլատրելի է, ի՞նչ է անելու Ալիևը:

Չի ստորագրելու և հետո՞, պատերա՞զմ է սկսելու այդ պատրվակով:

Չեմ կարծում:

Նա նաև գիտակցում է, որ կոլեգա Փաշինյանն անգամ եթե այդ քմահաճույքը պատրաստակամ է բավարարել, միևնույն է՝ դա գերխնդիր է նրա համար, որովհետև այ դա արդեն համաժողովրդական հանրաքվեյով է տեղի ունենալու:

Ուրիշ տարբերակ չկա:

Սա Տավուշում տեղի ունեցած ձևական դելիմիտացիա դեմարկացիան չէ, որ ֆիկտիվ կատարի, «սղցնի գնա»:

Չնայած, որ դա էլ չի մարսելու…

Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալուն, ապա ժամանակին նման սցենարի իրականություն դառնալու պարագայում թվարկել եմ բոլոր վտանգներն ու անդառնալի հետևանքները:

Սակայն, դիտելով ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ ցուցադրված հատուկ թողարկումն այս մասին, պարզ դարձավ, որ երևան են եկել նոր պահանջներ ու հայեցակարգեր:

Ուսումնասիրելով դրանք, հասկանալի է դառնում որ նոր, ավելի վտանգավոր դրսևորումներ ու երանգներ է այն ստացել:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների (ըստ որոշ աղբյուրների այդ թիվը շուրջ 300 հազարն է) վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն.

* «Արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայաստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վերջինիս վստահությունը:

Այստեղ հասկանալի է, որ խոսքը միանշանակ Թուրքիային է վերաբերում, որն էլ դրան պատրաստ է:

Ընդ որում, քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայաստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիները» պետք է ունենան իրենց սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն:

Ասել կուզի՝ Հայաստանում ստեղծվելու են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ:

* «Արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության, կրոնի ու դավանանքի, ինչպես նաև սեփականության իրավունքի ապահովում։

Հայաստանում լինելու են ադրբեջանական դպրոցներ, ադրբեջաներենը՝ պաշտոնապես թուլատրելի լեզու:

Նույն սկզբունքով վերջիններս պետք է ունենան գույքի և սեփականության ձեռքբերման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական նույն իրավունքները:

Թուլատրվելու է կառուցել հոգևոր-մշակութային կառույցներ (մզկիթներ, մինարեթներ):

Այսպիսով, սա ոչ այլ ինչ է եթե ոչ Հայաստանն օկուպացնելու կանխամտածված ու մշակված քաղաքականություն:

Պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։

Ի դեպ, սրա «խաղաթուղթը» ամբողջությամբ հայաթափված Արցախն է:

Ալիևյան ռեժիմը սահմանել է նաև հետևյալը:

Որքան հայ պատրաստ է վերադառնալ Արցախ, այդքան թվաքանակի ադրբեջանցի պետք է հնարավորություն ստանա «վերադառնալ Արևմտյան Ադրբեջան»:

Այսինքն՝ քանակ քանակի դիմաց:

Եթե Արցախ վերադարձող հայերի համար վերականգնվում է գույքի և սեփականության հանդեպ իրավունքները, նույն տրամաբանությամբ էլ նրանց է ընձեռվելու այպիսի իրավունքներ ՀՀ-ում:

Ի դեպ, Ալիևն ունի արցախահայերին պատկանող գույքի ու սեփականության պետականացման ու տնօրինման հետ կապված խնդիր:

Այս պահին նա չի կարող հենց այնպես, ինչ-որ մեկին նվիրաբերի արցախահային պատկանող բնակարանը կամ սեփական տունը:

Այդ իսկ պատճառով է նաև, որ գյուղերում ու քաղաքներում կառուցում է առանձին շենքերով թաղամասեր:

Ընկալումը հետևյալն է:

Ալիևն այն հումանիստը կամ կիրթ ու կառուցողականը չէ, որ բարեխղճորեն սպասում է, թե երբ արցախահայերը կժամանեն ու ադրբեջանցիների հետ դուռ-դրկից սկզբունքով համատեղ խաղաղ կհամագոյակցեն:

Ընդհակառակը՝ Ալիևը «բինգո է բռնել», քանի որ չէր կարող անգամ ենթադրել, որ պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ կհայաթափվի:

Բայց և Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ դիտարկելով՝ դեռևս փաստ չէ, որ նա կարող է անկաշկանդ տնօրինել հայերի անշարժ գույքը:

Աշխարհն ասում է՝ հողն է քոնը, հողի վրայինը ունի տեր:

Մանավանդ, որ ադրբեջանական կադաստրում դրանք չկան:

Թե չէ Ալիևը վաղուց պետականացրել ու որպես ճոխ նվիրատվություն հանձնել էր հայերի անշարժ գույքն ու ունեցվածքն իր համաքաղաքացիներին:

Սակայն այստեղ կա մի մեծ բայց.

այս պահին Ստեփանակերտում բնակվում է 3 հազար ադրբեջանցի:

Նրանք ուժային ու մունիցիպալ կառույցներում աշխատողներն ու իրենց ընտանիքի անդամներն են:

Սեպտեմբերին նախատեսվում է Ստեփանակերտի մեծաքանակ բնակեցումը:

Ըստ որոշ աղբյուրների դա արվելու է հետևյալ հանգամանքները հաշվի առնելով.

* Բնակեցնել քաղաքն այնպես, որ անգամ հայերի վերադարձի դեպքում, ընդհանուր բնակիչների քանակը կազմի այնքան, որ գերադրող մեծամասնությունը լինեն ադրբեջանցիները:

Տեղական ինքնորոշման մարմինների ցանկացած ընտրությունների ժամանակ սկզբունքայնորեն պետք է հաղթի ազգությամբ ադրբեջանցի թեկնածուն:

Բացառվելու է ազգությամբ հայ քաղաքապետ լինելու հանգամանքը:

Եվ դա վերաբերվում է Արցախի բոլոր քաղաքներին:

Այդ առումով գյուղերում գուցե բացառություններ լինեն:

* Իսկ եթե արցախահայերն այդպես էլ չվերադառնան, ապա Ալիևին մնում է կամ օրենքի ուժով ապօրինի ու անօրինական համարել բոլոր շենք-շինությունները, սեփական տները և դրանց ապամոնտաժման որոշումներ կայացնել և քանդել դրանք, (որն իհարկե քիչ հավանական է) կամ օտարել, նոր հասցեագրումով, կադաստրային սեփականություններ ձևակերպել, պետականացնել ու ռեզերվացնել, իսկ ընթացքում վաճառել կամ նվիրաբերել դրանք:

Այդպես է արել Թուրքիան Արևմտյան Հայաստանում:

Ինչևէ, բարդ իրավիճակում ենք:

ՀՀ գործող իշխանություններն ուլտիմատում -ընտրության առաջ են կանգնած:

Իհարկե իրենց խելքի, արածի ու չարածի պատճառով:

Ըստ իս, եթե երկընտրանք, ապա փաշինյանական ռեժիմը կնախընտրի 2-րդի մերժումը:

Հայաստանում դեմոգրաֆիական փոփոխությունը որքան էլ առաջին հայացքից նրանց ձեռնտու է, այքան էլ խնդիր է…

Գոնե դա կարծում եմ, որ նա գիտակցում է»:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 1 «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում իրավիճակը լարված է (video) Շարժումը փոխել է ժողովրդի մոտավորապես 25 տոկոսին․ ձնագնդու պես պետք է փոխվի․ բյուրականցի (video) Եթե չեք վախենում ու ազատ քաղաքացի եք, միացեք Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Էս ո՞նց եք խփում, 120 ոստիկան է հավաքվել. բնակիչները բողոքում են Ազատության պողոտայում նորակառույցի շինարարության դեմ Գիշերային ակումբում հալիձորցին դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Օշականում․ մարդիկ կոնկրետ հարցեր ու պահանջներ ունեն (video) ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ ոստիկանները խոսացողների գլխին էին խփում և տանում (video) ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված․ Անդրանիկ Թևանյան Վարչապետի տուն կմտնեմ, եթե ընտանիքիս անդորրը խանգարեն,սպեցը բնակիչներին է ջարդում․ լարված իրավիճակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ստրու՛կ, ճո՛րտ, գնացել էիր Կիրանց քո արածով հպարտանալու՞․ Սրբազանը՝ Նիկոլին (video) Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am Միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է․ 168․am Նիկոլի նման չարիքից պետք է ձերբազատվենք ու վե՛րջ․ Բյուրականի բնակիչը՝ Սրբազան շարժման անդամներին (video) Եռաբլուրում երջանկացած Լուլուին զոհված զինծառայողների մայրերն ուղարկեցին համապատասխան տեղը (video) Սա մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների համար, և Երեւանի քաղաքապետարանի համար Կարծում եմ՝ այստեղ էական անելիք կա Մակրոնի ղեկավարած կոալիցիան երկրորդն է Կրակոցներ Արտաշատում՝ բանկի մոտ. միջադեպի մասնակիցներից մեկն անչափահաս է «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսում 2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am