Մակրոնի ղեկավարած կոալիցիան երկրորդն է
«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում։ BBC-ի հաղորդմամբ՝ երկորդ տեղում Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի ղեկավարած «Միասին» կենտրոնական կոալիցիան է՝ 168 մանդատով, երրորդ տեղում՝ Մարին Լը Պենի «Ժողովրդական միասնություն» կուսակցությունն է՝ 143 մանդատով։
Ընտրություններում մասնակցությունը կազմել է 66.63%։