Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել և մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել:

ArmLur.am լրատվականը ԱԺ նախագահի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելիս հայտնաբերեց Ալեն Սիմոնյանի աջ ձեռքի նախաբազկի հատվածում կարմիրի և մուգ կապույտի համադրությամբ նոր դաջվածքը:

Դաջվածքը նման է ֆենիքսի, որը, ինչպես հայտնի է մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ, ինքն իրեն այրելու և վերստին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։

ArmLur.am լրատվականը Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանի միջոցով փորձեց պարզել, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է Ալեն Սիմոնյանը արել դաջվածքը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը դաջվածքը փորագրելիս:

«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում»,–ասաց ԱԺ նախագահի օգնականը։

Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ:

Ավելին՝ օրեր առաջ՝ հուլիսի 2-ին, Իսպանիայից հրապարակած Սիմոնյանի ֆոտոներում ևս դաջվածքը նկատելի չէ:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ դաջվածք անում․ իհարկե, ընդունված է դաջվածքը համարել քրեական կյանքով ապրողների հետաքրքրություն, սակայն միշտ չէ, որ այդպես է:

Հենրիխ Վուտկեն, օրինակ, ասել է, որ դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին եղած առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։

Ամեն դեպքում, նկատենք, որ երեկ՝ օրվա վերջում, ԱԺ նախագահի էջերից դաջվածքներով լուսանկարները արդեն ջնջված էին»:

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 2 Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 1 «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում իրավիճակը լարված է (video) Շարժումը փոխել է ժողովրդի մոտավորապես 25 տոկոսին․ ձնագնդու պես պետք է փոխվի․ բյուրականցի (video) Եթե չեք վախենում ու ազատ քաղաքացի եք, միացեք Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Էս ո՞նց եք խփում, 120 ոստիկան է հավաքվել. բնակիչները բողոքում են Ազատության պողոտայում նորակառույցի շինարարության դեմ Գիշերային ակումբում հալիձորցին դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Օշականում․ մարդիկ կոնկրետ հարցեր ու պահանջներ ունեն (video) ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ ոստիկանները խոսացողների գլխին էին խփում և տանում (video) ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված․ Անդրանիկ Թևանյան Վարչապետի տուն կմտնեմ, եթե ընտանիքիս անդորրը խանգարեն,սպեցը բնակիչներին է ջարդում․ լարված իրավիճակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ստրու՛կ, ճո՛րտ, գնացել էիր Կիրանց քո արածով հպարտանալու՞․ Սրբազանը՝ Նիկոլին (video) Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am Միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է․ 168․am Նիկոլի նման չարիքից պետք է ձերբազատվենք ու վե՛րջ․ Բյուրականի բնակիչը՝ Սրբազան շարժման անդամներին (video) Եռաբլուրում երջանկացած Լուլուին զոհված զինծառայողների մայրերն ուղարկեցին համապատասխան տեղը (video) Սա մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների համար, և Երեւանի քաղաքապետարանի համար Կարծում եմ՝ այստեղ էական անելիք կա Մակրոնի ղեկավարած կոալիցիան երկրորդն է Կրակոցներ Արտաշատում՝ բանկի մոտ. միջադեպի մասնակիցներից մեկն անչափահաս է «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am