Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր Սահմանադրության պահպանման և պաշտպանության համար. Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօրվա ամսաթիվը՝ 2024 թվականի հուլիսի 5-ը, ոչ միայն պատմական, այլև խորը մտորումների կարևոր հանգրվան է այն ուղու մասին, որը մենք միասին պարտավոր ենք անցնել՝ հիմնվելով 1995 թվականի հուլիսի 4-ին ընդունված մեր մայր օրենքում ներառված սկզբունքների և գոյաբանական իմաստների վրա։

Անկեղծորեն պետք է խոստովանել, որ Սահմանադրության ընդունման օրվանից անցած շուրջ երեք տասնամյակների ընթացքում ժողովրդական լայն ընկալմամբ այն չդարձավ մեր ժողովրդի հույսերի ու երազանքների խորհրդանիշը, իսկ նրա պատմությունը՝ մեր երկրի քաղաքացիների ուժի, իմաստության և տոկունության վկայությունը։ Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այն տարբեր ժամանակաշրջաններում դիտարկվել ոչ թե որպես ազգային միասնության և օրենքի գերակայության հիմք, այլ որպես համապատասխան փոփոխման ենթակա փաստաթուղթ. քաղաքական շահերի ու առաջնահերթությունների կոնյունկտուրայի համատեքստում։

Որքան էլ պարադոքսալ հնչի, նորանկախ Հայաստանի այս մեծագույն նվաճման՝ Սահմանադրության, կարևորության և արժեքի համազգային ըմբռնմանը մեր երկրի ներկայիս էկզիստենցիալ փորձությունները հանգեցրեցին՝ կապված մեր Սահմանադրության հիմքերը փոխելու ապազգային ներքին և թշնամական արտաքին ուժերի մտադրությունների ու փորձերի հետ։

Սահմանադրությունը մի տեսակ վերածնունդ է ապրում մեր համերկրացիների սրտում՝ որպես ազգային ինքնության, պետականության անսասան հիմքերի պահպանման համար մղվող ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Դա վկայություն է, որ այս շրջադարձային պահին մենք որպես ազգ կարծես թե մտադիր ենք արժևորել և պաշտպանել մեր ընդհանուր ժառանգությունը՝ նոր թափով և վճռականությամբ:

Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր Սահմանադրության պահպանման և պաշտպանության համար՝ որպես մեր պետականության և ազգային ինքնության հիմնաքար։ Սա մարտահրավեր է մեզանից յուրաքանչյուրի համար։

Սահմանադրությունը կենդանի փաստաթուղթ է՝ ազատության, հավասարության և արդարության մեր ընդհանուր ցանկությունների խորհրդանիշը։

Թո՛ղ Սահմանադրության օրը մեզ համար դառնա ոչ միայն հիշեցում մեր նախնիների հանդեպ մեր պարտքի մասին, այլ նաև՝ դեպի ապագա տանող փարոս, որտեղ այս օրը կնշվի որպես իսկական ազգային տոն՝ համախմբելով մեզ բոլորիս ընդհանուր նպատակների և իդեալների շուրջ»։

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիայի մասնակից բնակիչներից 4-ը բերման են ենթարկվել Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 2 Der Spiegel: Что происходит сейчас во Франции — и кто должен уйти. Часть 1 «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում իրավիճակը լարված է (video) Շարժումը փոխել է ժողովրդի մոտավորապես 25 տոկոսին․ ձնագնդու պես պետք է փոխվի․ բյուրականցի (video) Եթե չեք վախենում ու ազատ քաղաքացի եք, միացեք Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Էս ո՞նց եք խփում, 120 ոստիկան է հավաքվել. բնակիչները բողոքում են Ազատության պողոտայում նորակառույցի շինարարության դեմ Գիշերային ակումբում հալիձորցին դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Օշականում․ մարդիկ կոնկրետ հարցեր ու պահանջներ ունեն (video) ՔՊԿ-ի դեմքն՝ իր ողջ հմայքով Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ ոստիկանները խոսացողների գլխին էին խփում և տանում (video) ԵՄ-ի բլեֆն ու ռուսական միլիարդները. ինչու է Փաշինյանը բլեֆով զբաղված․ Անդրանիկ Թևանյան Վարչապետի տուն կմտնեմ, եթե ընտանիքիս անդորրը խանգարեն,սպեցը բնակիչներին է ջարդում․ լարված իրավիճակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ստրու՛կ, ճո՛րտ, գնացել էիր Կիրանց քո արածով հպարտանալու՞․ Սրբազանը՝ Նիկոլին (video) Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am Միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է․ 168․am Նիկոլի նման չարիքից պետք է ձերբազատվենք ու վե՛րջ․ Բյուրականի բնակիչը՝ Սրբազան շարժման անդամներին (video) Եռաբլուրում երջանկացած Լուլուին զոհված զինծառայողների մայրերն ուղարկեցին համապատասխան տեղը (video) Սա մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների համար, և Երեւանի քաղաքապետարանի համար Կարծում եմ՝ այստեղ էական անելիք կա Մակրոնի ղեկավարած կոալիցիան երկրորդն է Կրակոցներ Արտաշատում՝ բանկի մոտ. միջադեպի մասնակիցներից մեկն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am