Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ

Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Հանցագործների ձերբակալումից հետո Բաքուն հորինեց կեղծ պատմություն այն մասին, թե ադրբեջանցիները Քարվաճառ էին գնացել «իրենց պապերի գերեզմաններին այցելելու և գերեվարվել են հայկական կողմից»: Ասգերովին ու Գուլիևին հայ ռազմագերիների հետ փոխանակելուց հետո (2020 թ․) «պապենական գերեզմաններ այցելելու» այդ միֆը հօդս ցնդեց, երբ դիվերսանտներից Շահբազ Գուլիևը 2022 թ. մայիսին Xural TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենց Քարվաճառ է ուղարկել այն ժամանակվա փոխվարչապետ, «Փախստականների կոմիտեի» նախագահ Ալի Հասանովը:

«Մենք Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհ ենք ընկել Ալի Հասանովի աշխատասենյակից։ Ձեռքներս զենք, նռնակ տվեցին ու ճանապարհեցին: Մինչ այդ` ես հրաշալի կյանք եմ ունեցել, խանի նման եմ ապրել: Ինձ զանգեցին, ասացին՝ «դու պետք ես պետությանը» ու ուղարկեցին: Ինձ մենակ էին ցանկանում ուղարկել: Ասացի՝ Դիլգամն այդ տեղերը լավ է ճանաչում: Այդ ժամանակ Դիլգամը բռնված էր. Շամքորում ոստիկանություն էր ընկել և բանտում էր: Նրան բերեցին՝ որպես ուղեկից: Հասան Հասանովն էլ մեզ հետ եկավ»,-ասել է նա:

Գուլիևը նաև պատմել է, որ 1992 թվականից ի վեր իրենք պարբերաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտությամբ, դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Գուլիևի այս աղմկահարույց հայտարարություններից հետո Ալի Հասանովը միանգամից հերքել էր իր առնչությունը՝ դիվերսիայի կազմակերպմանը։

«Զանգեք Դիլգամ Ասգերովին, նրանից հարցրեք, նա կասի. Շահբազ անունով մարդու չեմ ճանաչում, երբևէ նրա դեմքը չեմ էլ տեսել: Նրա հետ ոչ մի կապ չունեմ»,- հայտարարել էր Հասանովը:

Զավեշտալին այն է, որ «Շահբազ Գուլիևին չճանաչող» Հասանովը հենց ինքն էր զբաղվում Գուլիևին ու Ասգերովին Ադրբեջան վերադարձնելու հարցերով: Ավելին՝ երկիր վերադառնալուց հետո Ասգերովը նաև հանդիպել է Հասանովի հետ: Ըստ էության՝ նրանց միջև շփումները շարունակվել են, և արդյունքում Ասգերովը շատ արագ արձագանքել է Հասանովի կոչին՝ Շահբազ Գուլիևին մեղադրելով հայերի լրտեսը լինելու մեջ, իսկ Հասանովին՝ անվանելով «հայրենասեր ու պարկեշտ մարդ»: «Ալի Հասանովը զենք, նռնակ ունի՞: Զենքերը՝ ինքնաձիգը, նռնակը, հրացանը, իմն են: Ադրբեջանի լրագրողների առջև կարող եմ ապացուցել, թե որտեղից եմ ձեռք բերել. փաստեր ունեմ»,- տեսաուղերձով Հասանովին էր պաշտպանել Ասգերովը:

Ընդ որում՝ սա Ասգերովի կողմից Գուլիևին թիրախավորող առաջին հայտարարությունը չէ: Այս երկու հանցագործները սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, տարբեր վարկածներ պատմել երրորդ հանցագործի՝ Հասան Հասանովի մահվան առնչությամբ: Ասգերովն անգամ հայտարարել էր, որ Շահբազ Գուլիևը Հասանովին սպանելու մտադրություն է ունեցել։ «20 անգամ Ղարաբաղ եմ գնացել: Մի անգամ Շահբազին տարա, մեզ ծախեց, Հասանին էլ սպանեց»,-հարցազրույցի ընթացքում նշել էր Ասգերովը՝ խոսոտովանելով, որ բազմիցս դիվերսիաներ է իրականցնել:

Այս առնչությամբ հարցազրույցներից մեկում մանրամասներ է ներկայացրել նաև Դիլգամ Ասգերովի որդին՝ Քուրդօղլու Ասգերովը՝ նշելով․ «1999 թվականին մեր բարեկամ Ռաֆիի հետ է մեկնել Ղարաբաղ. 2005-ին մեկ անգամ Շահբազ Գուլիևին է տարել Ղարաբաղ: 2007 թ. հունիսին նա միայնակ է գնացել մեր բռնազավթված տարածքներ: Նույն տարվա սեպտեմբերին երկու հոգու է իր հետ տարել: Այդ այցից ողջ-առողջ հետ են վերադարձել: 2009-2010 թթ․ էլ են գնացել: 2010 թ. Մուբարիզ Իբրահիմովը նահատակվեց: Հայրս երկու խմբով գնաց բռնազավթված Ղարաբաղ: Մի խումբը հայրս էր ղեկավարում, մյուսը՝ նահատակ Ֆարիդ Ահմեդովը: Նրանց նպատակը կենդանի մարդ բերելն էր՝ Մուբարիզ Իբրահիմովի դիակի հետ փոխանակելու համար։ Ափսոս Ֆարիդ Ահմեդովի խումբը շրջափակման մեջ ընկավ[1]: Հորս գլխավորած խումբն էլ ողջ-առողջ հետ վերադարձավ: 2014-ին գնալիս էլ գերի է ընկել: Առաջինը Շահբազին են բռնել, նա էլ ամեն ինչ պատմել է, ասել է, որ Դիլգամ Ասգերովն ու Հասան Հասանովն էլ են այնտեղ»։

Ըստ էության՝ Ադրբեջան վերադառնալուց հետո հանցագործները իրենց դիվերսիայի ձախողման համար սկսել են արդարացումներ փնտրել, մեկը մյուսին մեղադրել՝ միաժամանակ բացահայտելով ճշմարտությունը: Մյուս կողմից՝ դիվերսանտները բազմիցս դժգոհել են, որ իրենց ստացած գումարը ոչ մի կարիք չի հոգում: Այս առումով՝ Շահբազ Գուլիևը նաև բողոքի ակցիա է անցկացրել: «Պարտքերս շատ են, փակել չեմ կարողանում, քանի որ ոչ մի տեղից եկամուտ չունեմ»,- բողոքել է Գուլիևը, որը ցանկանում է, որ պետությունն իրեն վետերանի ու հաշմանդամի կարգավիճակ տա, բայց՝ ապարդյուն:

Պետական աջակցությունից զրկված լինելու արդյունքում Գուլիևը պատմում է այն գաղտնիքները, որը Բաքուն համառորեն թաքցնում էր: Այս համատեքստում Գուլիևն ու Ասգերովը Բաքվի իշխանությունների համար գլխացավանք են: Ադրբեջանին ավելի ձեռնտու կլիներ, որ նրանք մահացած լինեին, այդ դեպքում գործի կդրվեր զոհի ու հերոսի կերպարներ կերտելու մեխանիզմը, իսկ այս պարագայում՝ նրանք Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի ու անցանկալի վկաներ են»,-նշված է հոդվածում:

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am