Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են

Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է փակ են։ Եկեղեցին վերանորոգման կարիք ունի։ Կարծախցիները հանգանակություն են անում եկեղեցին վերանորոգելու համար, զւոգահեռ աշխատանքներն իրականացնելու թույլտվություն ստանալու դիմում են ներկայացրել, գրում է jnews.ge-ն:

Կարծախի կենտրոնում է գտնվում գյուղի Սուրբ Հովհհաննես Կարապետ եկեղեցին։ Բարձր գմբեթով և գեղեցիկ ճարտարապետությամբ այն գրավում է յուրաքանչյուր անծանոթի, ով առաջին անգամ է գյուղում։ Հեռվից աչք են ծակում եկեղեցու պատերին աճած վայրի բույսերը, որի պատճառը խոնավությունն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ եկեղեցու կտուրը բաց տեղեր ունի և անձրևոտ եղանակին ջուրը ներս է լցվում։ 2021 թվականից մինչև օրս եկեղեցում ոչ մի ծիսակարգ չի կատարվել, դռները ժամանակվոր փակ են։ Տեսնելով եկեղեցու անմխիթար վիճակը Կարծախցիները աշխարհի բոլոր անկյուններից սկսել են գումար հանգանակել, որպեսզի վերանորոգեն այն։ Նրանց ցանկությունը մեկն է՝ կրկին տեսնել իրենց եկեղեցին բարեկարգ, որտեղ հնարավոր կլինի մկրտություն ու պսակադրություն անել։

Վերջին անգամ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 2011 թվականին՝ ծնունդով կարծախցի մի խումբ բարերաների նյութական աջակցությամբ: Իսկ 2012 թվականին հանդիսավոր բացումն է եղել։ Սակայն, ըստ գյուղացիների՝ սխալ արված աշխատանքների պատճառով, եկեղեցու տանիքից անձրևաջուրը ներս է հոսում։ Արդյունքում եկեղեցու ներսն այսօրվա դրությամբ ամբողջովին բորբոսի մեջ է։ Որոշ սրբապատկերներ, նույնիսկ հնարավոր չի եղել փրկել, հիմնական մասը չի պաշտպանվել, գորգերը հավաքել են ու պահել։

«Մինչև 2020-2021 թվականները Տեր Տիգրանը միշտ գալիս էր, պատարագ էր անում, նշում էինք տաղավար տոները։ Ամիսը ամենաքիչը երկու անգամ գալիս էր Տեր Հայրը, հետո երբ ինքը գնաց, այլևս եկեղեցու դռները չեն բացվել։ Մենք շատ ենք ուզում, որ մեր եկեղեցին միշտ գործի, մկրտություն անենք, պսակադրություն անենք։ Բոլորն էլ ցանկություն ունեն գյուղի եկեղեցում պսակվելու», – ասում են Կարծախ գյուղի բնակիչները։

Բնակիչները մի անգամ չէ, որ փորձել են քայլեր ձեռնարկել եկեղեցին խոնավությունից փրկելու՝ սկսել են գումար հավաքել, բայց շինարարության թույլտվության խնդիր են ունեցել։

«Անցած տարի անձրև չկար լավ էր, սակայն այս տարի անձրև շատ տեղաց, պատերը բորբոսնել են, կանաչել», – ավելացնում են գյուղացիները։

Կարծախցիների խոսքերով, իրենք Հայաստանից մի քանի անգամ վարպետներ են հրավիրել, որպեսզի տեսնեն և գնահատեն, թե ինչպիսի աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել եկեղեցին վերանորոգելու համար։

Ախալքալաքի քաղաքապետարանում Կարծախ գյուղի ներկայացուցիչ Գաբրիել Կարապեյանի խոսքով, շինթույլտվություն ստանալու համար փաստաթղթերն արդեն ներկայացրել են համապատասխան մարմիններին։

«Դիմել ենք թույլտվություն ստանալու համար, դեռ սպասում ենք պատասխանի։ Հավաքված գումարից ես տեղյակ չեմ», – ասաց նա։

Թե կոնկրետ ինչքան գումար է հանգանակվել, գյուղացիները չեն նշում, բայց վստահեցնում են՝ եղածը բավարար է շինարարական աշխատանքների մեկնարկի համար։

Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին, որը կրկին ժամանակավորապես փակ է։

դիտվել է 522 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am