Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով»

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Ներկայացնում է 168․am-ը։

Քաղաքացի Սերոբ Մանուկյանը նրան հարցրել է.
«Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլև փաստացի օգնում է Նիկոլին՝ պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրության աղաղակող խախտումների վրա։

Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորն ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին էլ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության խաղաքարտերից։ Իսկ ռեալ-պոլիտիկի տեսանկյունից Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանյովրներով՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա։

Եվ պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից Արսենյանի համար ՌԴ նախագահին խնդրելն էր։

Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի շահերից ելնելով՝ խնդրել Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի ինքնախոստովանությունները։

Փաստորեն, Մոսկվայի գլուխն այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասներին՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, որ հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական пофигизм-ը։

Այսքանով հանդերձ՝ վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է։ Որ ոչ մեկը չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել։ Որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։

Ուստի Սրբազան շարժումն «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»:

դիտվել է 782 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am