«Հայբուսակի» կեղծ վկայականներ են տվել և ուսանողներից ավելի քան 18 միլիոն դրամ հափշտակել

Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ Ար.Հ.-ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքում Ար.Հ.-ն իր ղեկավարած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելություն, դասընթացներ կազմակերպել, քննություններ անցկացրել, ավարտական դիպլոմների տրամադրրել, դրանց դիմաց գումարներ ստացել։ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր:

«Արդյունքում՝ հիշյալ քոլեջ դիմած և ընդունված ուսանողներից ընդունելության դիմումների, տարեկան վարձավճարների, քննությունները վերահանձնելու թույլտվության և ավարտական դիպլոմների տրամադրման համար, ինչպես միայնակ, այնպես էլ Ան. և Ս.Հ.-երի հետ միասին, «Հայբուսակ» համալսարանի հաշվապահ Շ.Գ.-ի և «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջի ռեկտոր Ա.Հ.-ի օժանդակությամբ, առձեռն և բանկային փոխանցումների միջոցով, խարդախության եղանակով ստացել է ընդհանուր 16.064.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Իսկ 19.12.2013թ. մինչև 16.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Ար.Հ.-ն, Ա.Հ.-ի հետ խմբի կազմում 23 ուսանողներին իրացրել է հիշյալ գործողությունների արդյունքում պատրաստված՝ «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջն ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմներ»,-տեղեկացնում են ՔԿ-ից։
Բացի այդ, Ար.Հ.-ն 2016թ. մայիսի 31-ից մինչև 2017թ. հուլիս՝ որպես «Կառավարման արևելյան քոլեջ» ՍՊԸ տնօրեն, չունենալով Իջևանի համապատասխան հասցեում միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու գործունեության լիցենզիա, իր ղեկավարած ուսումնական հաստատությունը խաբեությամբ ներկայացրել է որպես օրինական գործող: Իր տնօրինությամբ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ անվանումով գործած ուսումնական հաստատություն ընդունված, սակայն դեռևս չավարտած ուսանողներից, ինչպես նաև նոր դիմորդներից շարունակել է ստանալ իբրև ուսման և դիմումների գումարներ՝ խարդախությամբ հափշտակելով ավելի քան 2 միլիոն դրամ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա, Ար.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը) 1-ին և 2-րդ մասերով, Ան.Հ.-ին և Ս.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի(Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախության հանցակից) 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը) 2-րդ մասով, Շ.Գ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախության հանցակից) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ար.Հ.-ի և Շ.Գ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է տուժողներին պատճառված ընդհանուր 15.074.000 ՀՀ դրամ վնասը:

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am