100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր. Արթուր Խաչատրյան
Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է: Ժողովրդին վախեցնում եք, ասում եք՝ եթե ընդվզեք, ավելի վատ կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ասում են՝ մեղավոր են ղարաբաղիցները, որ Ղարաբաղը տվեցին: 100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,-ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ Հայաստանը Արցախի պատանդը չէ, Հայաստանն Արցախին գրավ չենք դնի. «Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը «պավադոկ» էր, թոկ էր Հայաստանի վզին: Բնականաբար, եթե թոկ էր, պետք է այդ «պավադոկը» կտրել: Փաշինյանն ասում է՝ որոշ միջազգային կենտրոններ Արցախի հարցն օգտագործում էին որպես «պավադոկ», թոկ: Բնականար, պետք է կտրեիք այդ թոկը, ու կտրվեց էդ թոկը: Այստեղ տեղի ունեցած շահերի զուգամիտում: Պետք էր մեկին մեղավոր կարգել: Էստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, ամբողջ քաղաքական էսթաբլիշմենթի կոնսենսուսով ընտրվում է նոր նախագահ եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է: Շահեց Ադրբեջանը, շահեց այսօրվա ՀՀ կառավարությունը: Սա ՔՊ-ի եւ «Յենի Ադրբեջանի» շահերի համադրման հրաշալի օրինակ է»,-ասաց Արթուր Խաչատրյանը: