Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կնգնած, տե՞նց եք չափը գծում. Արթուր Խաչատրյան

Պարոն Սուքիասյան, չափը որոշվում է օրենքով, ոչ թե օրենքը խախտելով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին, ով ընդդիմությանը կոչ էր արել չափը ճանաչել, հակառակ դեպքում իրենց հանդեպ կկիրառվեն այն միջոցները, որոնք կիրառվում էին նախկին իշխանությունների տարիներին:

«Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կնգնած, տե՞նց եք չափը գծում: Կամ Կիրանցում ոստիկանները փակել են, երբ հարցնում ենք՝ ինչի հիման վրա եք փակել, ասում են՝ հրաման ենք կատարում, տե՞նց եք չափը գծում: Պետությունը վոլյունտարիստական կազմակերպություն չի, պետությունն օրենքներով է առաջնորդվում»,-ասաց նա:

Ապա Խաչատրյանը դիմեց իշխող ուժի ներկայացուցիչներին. «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը («Անասնֆերմա»-խմբ) գրել է, որպես նախպազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի տոտալիտարիզմի դեմ։ Ինքը դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց... Դուք հվատարիմ Օրուելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլատներով եք փձորձում մարդկանց ուղեղը լվանալ: Ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է» և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ 4 գյուղ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը: Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար:

Ձեր միակ լեգիտիմությունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

 

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Փաշինյանի ճակատագրական ինտրիգը․ Սուրեն Սուրենյանց (video) Թեժ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի և Արայիկ Հարությունյանի հարցուպատասխանի ժամանակ (video) Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին․ փաստաբան Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am