Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլին պատմել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման նոր մանրամասները։ Ինքը՝ վարչակազմի ղեկավարը, թռել է մյուս ուղղաթիռով, որը բարեհաջող վայրէջք է կատարել։

Քաղաքական գործչի խոսքով՝ թռիչքի ընթացքում եղանակային պայմանները նորմալ են եղել։

«Դա մառախուղ չէր. միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը»,-ասել է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում է IRNA-ն:

Ըստ Էսմայիլիի՝ նախագահի ուղղաթիռի օդաչուն հրամայել է բոլոր ուղղաթիռներին բարձրանալ ամպերից վեր։ Օդաչուները ենթարկվել են հրամանին: Դրանից մոտ 30 վայրկյան անց ուղղաթիռի անձնակազմը նկատել է նախագահական ուղղաթիռի անհետացումը։ Դրանից հետո օդաչուն մի քանի շրջան է կատարել՝ փորձելով գտնել նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը կամ կապվել անձնակազմից կամ ուղևորներից մեկի հետ։ Մեկուկես րոպե հնարավոր չի եղել կապ հաստատել. արդեն այն ժամանակ ենթադրվում էր, որ Bell 212-ը վթարի է ենթարկվել:

Այնուհետև կապ է հաստատել Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը։ Նա եղել է անհետացած ուղղաթիռում և հայտնել է կործանման մասին։ Նրա հետ կապը պահպանվել է մահվանը նախորդած մի քանի ժամվա ընթացքում։

Մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Աղբյուրը` tert.am

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am